Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Ավելի ցավալի է, երբ  ճանապարհի կառուցումը ուղեկցվում է տարածքների հանձմամբ. Արա Վարդանյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն իր գրառումներից մեկով հպարտորեն անդրադարձել է, թե որքան ճանապարհներ են կառուցվել իր իշխանության օրոք։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք վերջին ժամանակների ճանապարհաշինական ծրագրերն իրականում զարգացման նշան են, եւ դրան զուգահեռ ինչքա՞ն ճանապարհ է հանձնվել:

— Նախ՝ հնարավոր է, որ միայն հիանալու առիթ է ճանապարհ կառուցելը, սակայն հարկ է նաեւ նկատել որոշ կարեւոր հանգամանքներ։ Իհարկե, լավ է, երբ ճանապարհ է կառուցվում, բայց պետք է հասկանալ՝ դա ոչ թե նոր երեւույթ է, այլ շարունակական աշխատանք, որը կատարվել է նաեւ Հայաստանի անկախությունից ի վեր՝ բոլոր կառավարությունների օրոք։ Այսինքն՝ սա մի նոր կամ բացառիկ բան չէ։

Ճանապարհաշինությունը` որպես պետական ծրագիր, միշտ էլ եղել է օրակարգում։ Նախկին կառավարությունների օրոք նույնպես բազմաթիվ ճանապարհներ են կառուցվել, նույնիսկ շատ ավելի բարդ ու երկար ճանապարհներ։

Բացի դրանից, պետք է հիշել մի կարեւոր փաստ. վերջին 7 տարիների ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 8 միլիարդ դոլարի արտաքին վարկ է վերցվել, որը, փաստորեն, դարձվել է մեր ժողովրդի պարտքը։ Եթե դու 8 միլիարդ դոլարի փոխառությամբ կառուցել ես ճանապարհ, ապա այստեղ հպարտանալու ոչինչ չկա։

Ավելի ցավալի է, երբ տեսնում ենք, որ երբեմն ճանապարհի կառուցումը ուղեկցվում է տարածքների հանձմամբ։ Օրինակ՝ Ջերմուկի ուղղությամբ ճանապարհի կառուցումը ուղեկցվել է հանձնման գործընթացով։ Դա արդեն սրբապղծություն է՝ հաշվի առնելով, որ, ըստ մեծ հաշվարկի, Մեղրու հատվածը, որը հանձնվել է, մոտավորապես միլիարդ դոլարի արժեք ունի՝ որպես ռազմավարական տարածք։ Ինչպե՞ս կարելի է հպարտանալ 200 միլիոն դոլարի ճանապարհով՝ մոռանալով, թե ինչ է կորցվել դրա դիմաց։ Նման ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես սոցիալական ուղղվածություն ունեցող քայլեր, բայց պետք է վստահ լինենք, որ դրանք չեն ազդում կոնկրետ նպատակային խմբերի վրա։ Եվ նույնիսկ եթե ազդում են, դա չի արդարացնում այն մնացած կորուստները, որոնք կրում է ամբողջ ազգը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ