ՀՀ քաղաքացիները գիտեն, որ ապաշրջափակման մասին մենք մեր հայտնած կարմիր գծերից չենք հրաժարվելու. ՔՊ-ական
ՆերքաղաքականՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը վստահեցնում է, թե ապաշրջափակման մասին իրենց հայտնած կարմիր գծերից չեն հրաժարվելու։
«Ակնհայտ է, որ խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման դեմոնիզացման ընդդիմության փորձերն ապարդյուն են. ՀՀ քաղաքացիները գիտեն, որ
-ապաշրջափակման մասին մենք մեր հայտնած կարմիր գծերից չենք հրաժարվելու՝
- ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանում
- իրավազորության ու փոխադարձության սկզբունքի պահպանման հիմքով
Այն, ինչ իշխող մեծամասնությունը՝ վարչապետի գլխավորությամբ պնդել է, ուժի մեջ է մինչ օրս:
Իսկ ստի ու մարդկային ցավի կապիտալիզացման ընդդիմադիր գործիչների փորձերը պարզապես ջանքեր են՝ իրենց գինը բարձրացնելու և ռուս օլիգարխների նախընտրական ցուցակում հայտնվելու համար. ուշադրություն մի դարձրեք»,- հայտարարել է ՔՊ-ականը։
