Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել

Օդը մաքրող սարքերը նվազեցնում են ճնշումը հիպերտոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ․ JACC

Հասարակություն

Տնային HEPA ֆիլտրերով օդը մաքրող սարքերը կարող են օգնել պայքարել հիպերտոնիայի դեմ։ Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ նման սարքերի կանոնավոր օգտագործումը կարող է իջեցնել սիստոլիկ զարկերերակային ճնշումը նույնիսկ այն շրջաններում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը ցածր է համարվում։ Հետազոտությունը հրապարակվել է «Journal of the American College of Cardiology (JACC)» ամսագրում։

Ավտոմեքենաների արտանետումների և անվադողերի մաշվածության հետևանքով առաջացած մասնիկները ներթափանցում են տներ՝ նույնիսկ փակ պատուհանների դեպքում։ Այս միկրոմասնիկները (PM2.5) վաղուց կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ հիպերտոնիայի բարձր ռիսկի հետ։

Հետազոտության հեղինակները փորձը անցկացրել են 154 մարդու մասնակցությամբ, ովքեր բնակվում են ակտիվ ավտոճանապարհների մոտ։ Մեկ ամսվա ընթացքում մասնակիցներից ոմանց տներում աշխատել են իսկական HEPA մաքրիչներ, իսկ մյուսների տներում՝ նույն սարքերը, բայց առանց ֆիլտրի։ Մեկ ամիս «դադարից» հետո խմբերը փոխվել են տեղերով։ Մասնակիցների ճնշումը չափվել և նրանց ինքնազգացողության մասին տվյալներ են հավաքվել։

Արդյունքը վիճակագրորեն նշանակալի է եղել նրանց մոտ, ում սիստոլիկ ճնշումն ի սկզբանե բարձր էր 120 մմ սնդիկի սյունից, HEPA ֆիլտրերով մեկ ամիս օգտագործելուց հետո ճնշումը նվազել է միջինը 2,8 մմ սնդիկի սյունով։ Համեմատության համար նշենք, որ «փոխարինողով» ճնշումը նույնիսկ թեթևակի աճել է։ Իսկական և իմիտացիոն ֆիլտրացիայի միջև տարբերությունը կազմել է 3 մմ սնդիկի սյուն։

«Սա ճնշման փոքր, բայց կարևոր իջեցում է և այն ձեռք է բերվել առանց դեղահաբերի՝ ընդամենը տան օդի որակը բարելավելու շնորհիվ», - նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Կոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Դուգլաս Բրուգգեն։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյային

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված