Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ի՞նչ է պատահում, եթե չափազանց հաճախ եք տապակած կարմիր միս ուտում

Սպառողի անկյուն

Տապակած կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների: Բարձր ջերմաստիճաններում տապակելիս մսի մեջ առաջանում են վնասակար միացություններ, ինչպիսիք են հետերոցիկլիկ ամինները և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները, որոնք կապված են քաղցկեղի, մասնավորապես՝ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ:

Կարմիր միսը նաև պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնք կարող են նպաստել բարձր խոլեստերինի և սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Տապակած մսի կանոնավոր օգտագործումը մեծացնում է հիպերտոնիայի, ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը:

Ռիսկերը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր մսի օգտագործումը, ընտրել ավելի մեղմ պատրաստման մեթոդներ՝ եփել, շոգեխաշել կամ թխել, և բազմազանեցնել սննդակարգը բանջարեղենով, ձկով և սպիտակ մսով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ