Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցով Ռուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունը Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի Հայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան Կիևը կրկին զանգվածային հարձակման տակ է Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

Զարկերակ

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

«Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։

Ինչո՞ւ է այն առաջանում.
Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը կարող է ուժեղանալ, եթե մեր օրգանիզմում կան որոշակի նյութեր կամ արտաքին գործոններ, որոնք «թուլացնում» են մաշկի պաշտպանությունը․
որոշ դեղեր (հակաբիոտիկների, ցավազրկողների, միզամուղների որոշ խմբեր),
 բուսական որոշ եթերայուղեր ու քսուքներ (օր.՝ նարդոս (лаванда), ցիտրուսներ և այլն),
 որոշ մաշկային հիվանդություններ կամ գենետիկ նախատրամադրվածություն,
 ալերգիկ ռեակցիաներ:

Նպաստող գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
 առանց պաշտպանիչ միջոցների (գլխարկ, պաշտպանիչ հագուստ) արևի տակ երկարատև մնալը,
սոլյարիի հաճախակի օգտագործումը,
 քսուքներ կամ դեղեր, որոնց ազդեցության մասին չենք խորհրդակցել բժշկի հետ:

Ինչպե՞ս ճանաչել ֆոտոմաշկաբորբը.
Եթե արևից հետո մաշկի վրա նկատում եք՝
 կարմրություն, այրոց, քոր,
մանր ցան կամ բշտիկներ,
 այտուցվածություն կամ թեփոտում, ապա դիմե՛ք մաշկաբանի։ Մի՛ փորձեք ինքնուրույն բուժել կամ «տնային միջոցներ» օգտագործել, քանի որ դրանով հաճախ ավելի եք խորացնում խնդիրը։

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից.
օգտագործե՛ք SPF 50 կամ ավելի բարձր արևապաշտպան քսուք ամեն օր (նույնիսկ ամպամած եղանակին),
 կրե՛ք բաց գույների, թեթև, բայց ծածկող հագուստ,
 խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք որևէ նոր դեղամիջոց,
 խուսափե՛ք ինքնուրույն քսուքներ կամ բուսական թուրմեր օգտագործելուց, եթե պատրաստվում եք երկար մնալ արևի տակ:

Հիշե՛ք`ֆոտոմաշկաբորբը բուժելի է, իսկ ճիշտ կանխարգելմամբ՝ խուսափելի: Եթե նկատել եք նման նշաններ, դիմե՛ք մաշկաբանի։ Առողջ մաշկը ձեր ամենօրյա հարմարավետության ու կյանքի որակի կարևոր մասն է։

ԱՆ խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով
Հովհաննես Հովհաննիսյան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված