Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Ամեն անգամ օտար երկիր այցելելիս դառնում եմ 10 անգամ ավելի հայրենասեր․ Աննա Հարությունյան

Մշակութային

2025 թվականի հուլիսի 12-ից օգոստոսի 31-ը Իտալիայում տեղի ունեցավ «Riviera Romana-2025» միջազգային գեղարվեստական բիենալեն, որի շրջանակներում հուլիսի 14-24-ը հայկական մասնակիցների համար վերածվեց հայկական արվեստի հաղթանակի տոնի։ Նախորդ բիյենալեյի հաջողությունից հետո այս տարի ևս միջոցառումը միավորել էր ժամանակակից արվեստի ստեղծագործողներին և երկրպագուներին։ Բիենալեն նախաձեռնվել էր Իտալիայի մշակույթի նախարարության և Լադիսպոլիի քաղաքապետարանի կողմից և կոչված էր դառնալ հարթակ՝ արվեստի միջոցով գեղեցկությունը, մշակույթն ու հոգևոր արժեքները մեկտեղած կենտրոն։

Այս տարի Հայաստանը ներկայացավ բացառիկ ընդգրկուն մասնակցությամբ՝ միավորելով 24 հայ արվեստագետների գործեր տարբեր երկրներից՝ Հայաստան, Միացյալ նահանգներ, Անգլիա, Գերմանիա, Կիպրոս։ Բիենալեի այս տարվա խորագիրն էր՝ «Արվեստ և Հոբելյան. Հույսի ճանապարհ դեպի լույս»։ Իտալիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ և միջազգային բիյենալեյի նախագահ Մարգարիտա Ֆռապպան բացման իր խոսքում տեղեկացրեց, որ այս տարի բիենալեն անցկացվելու է ոչ միայն Լադիսպոլի քաղաքի՝ Ցետրոկուլտուրա, այլև Հռոմի հեղինակավոր ցուցասրահներում, ինչպես նաև Սանտա Սեվերայի ամրոցում և այլ քաղաքներում՝ նպատակ ունենալով միավորել արվեստը, պատմությունն ու ժամանակակից մշակույթը։

Բիենալեի հիմնական հարթակներից մեկը՝ Հռոմի սրտում գտնվող Պալացո Վալենտինին։ Միջոցառման բացմանը ներկա էին տարբեր երկրների դեսպաններ, մշակութային գործիչներ, պաշտոնյաներ և արվեստասեր հանրություն։ Հայկական պատվիրակությունը արժանացել է նաև Իտալիայում Հայաստանի դեսպանատան ուշադրությանը, դեսպան Վլադիմիր Կարապետյանն անձամբ այցելել է ցուցահանդես և ջերմ խոսքերով ողջունել հայ պատվիրակությանը։  Բիենալեի շրջանակներում ցուցադրվել են ոչ միայն գեղանկարչություն, այլև քանդակագործություն, խեցեգործություն և թվային արվեստի գործեր։ Հատկանշական էր, որ ցուցադրված աշխատանքները աչքի էին ընկնում ոճաբանական բազմաժանրությամբ՝ ի դեմս հայաստանյան և արտերկրի ճանաչված արվեստագետների ու երիտասարդ շնորհալի նկարիչների։ 

Հայաստանյան ներկայացուցչության կուրատոր՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ, ֆեյշն-դիզայներ, «AH» բրենդի հիմնադիր Աննա Հարությունյանը, միաժամանակ և՛ մասնակցում էր որպես արվեստագետ, և՛ ղեկավարում հայկական պատվիրակությունը։

«Ես ներկայացնում եմ միայն լավագույններին։ Դա իմ սկզբունքն է եղել տարիներ շարունակ։ Այս անգամ էլ բացառություն չեղավ. մենք ցույց տվեցինք այն Հայաստան֊ը, որը հպարտանալու արժանի է», – ասել է Աննա Հարությունյանը՝ ելույթ ունենալով բացման արարողությանը։

Հայաստանն առանձնացավ նաև ներկայացման ձևով։  Աննա Հարությունյանը ներկայացրեց խորհրդանշական պերֆորմանս-ողջույն Հայաստանից Իտալիա՝ երկու շքեղ հագուստ իր դիզայներական հավաքածույից՝ հայկական մոտիվներով, «Ադաջիո»-ի ուղեկցությամբ՝ Ա․Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։  

«Մեզ ասում էին՝ հայկական պատվիրակության մոտ ամեն ինչ մտածված է, ամբողջական, ներդաշնակ։ Սա մեծ բան է։ Մենք կարողացանք մեր փոքր Հայաստանը ներկայացնել մեծ արվեստով», – ասում է Աննա Հարությունյանը։

Հայ արվեստագետներն արժանացել են հատուկ գնահատանքի։ Մասնավորապես, հինգ հայ նկարիչներ և բիենալեի Հայաստանի կուրատորը պարգևատրվել են պատվոգրերով՝ ի նշան բարձր որակի, գեղագիտական արժեքի և ներկայանալի մասնակցության (Արամ Իսաբեկյանը, Սամվել Համբարձումյանը, Սամվել Սարգսյանը, Սամվել Մարությանը, Արթուր Օշականցին)։ Իսկ կուրատոր և նկարիչ Աննա Հարությունյանը արժանացավ երեք բարձրագույն մրացնակներից մեկին՝ «Լաուրա Անտոնելի»-ի։

Օգոստոսի 2-ին, փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Իտալիայի ճանաչված արտիստներ, աստղեր, պատվավոր հյուրեր։ Քանի որ հայկական պատվիրակությունն արդեն Հայաստանում էր, պատվոգրեր և հատուկ մրցանակ ստանալու պատվավոր առաքելությունը վստահվեց Իտալիայում ՀՀ դեսպանի խորհրդական Մարիետա Ստեփանյանին։ Ավելի ուշ, երբ Աննա Հարությունյանն իմացավ, որ արժանացել է «Լաուրա Անտոնելի»-ի դափնեկրի կոչմանն այսպես արձագանքեց․ «Դա ինձ համար եղավ ոչ միայն անձնական, այլև հայկական արվեստի համար հաղթանակի նշան։ Սա բոլորիս հաղթանակն էր»։

Մրցաակը շնորհվել է «Կնոջ զգայունությունը, արտահայտչական խորությունը և ձևի խստապահանջությունը միավորելու ունակության համար՝ ստեղծելով իսկական և հզոր գեղարվեստական լեզու։ Այս հատուկ հիշատակումն արժանացնում է այն ստեղծագործությունը, որը ներկայացնում է աշխարհը կանացի հայացքով՝ քաջությամբ, նրբությամբ և ճշմարտությամբ»: Այս մասին նշված է պատվոգրում՝ Լադիսպոլիի քաղաքապետ Ալեսսանդրո Գրանդոյի և Բիենալեի նախագահ, Մշակույթի հարցերի խորհրդական Մարգարիտա Ֆրապպայի ստորագրությամբ և հիշատակմամաբ․ «Լադիսպոլի համայնք – Մշակույթի բաժին․ 2025թ. օգոստոսի 2»։

Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն էր խթանելու մշակութային երկխոսությունը և ներկայացնելու հայկական արվեստը համաշխարհային հարթակում՝ նպաստելով հայ արվեստագետների ճանաչելիությանն ու միջազգային կապերի հաստատմանը։

«Ամեն անգամ օտար երկիր այցելելիս դառնում եմ 10 անգամ ավելի հայրենասեր», - խոստովանում է Աննա Հարությունյանն ու հավելում, որ միջազգային ժյուրիի և մասնակիցների վրա մեծ տպավորություն է թողել հայկական գեղարվեստի բարձր մակարդակն ու մասնագիտական մոտեցումը, ինչն էլ չի կարող չդառնալ հպարտության առիթ։ Շուտով կհրատարակվի «Riviera Romana-2025» բիենալեին կատալոգը, որի շնորհանդեսը Աննա Հարությունյանը ծրագրում է անցկացնել Երևանում՝ մասնակիցներին հանձնելով կատալոգի նվիրական օրինակները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված