Իրանի համար ամենավստահելի ճանապարհը դեպի Եվրոպա անցնում է Հայաստանի տարածքով. Բեգիջանյան
ՆերքաղաքականՕրերս Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը եւ տարածաշրջանային կապերին։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆԻ հետ։
— Նախ պետք է նշել, որ Իսրայելի շահագրգռվածությունը, առաջին հերթին, կապված է այն փաստի հետ, որ Մերձավոր Արեւելքում Իրանի սահմանների ներսում նա նպատակ ունի մեկուսացնել Իրանը կամ ամրապնդել իր դիրքերը Իրանի սահմանների մոտ։ Իսրայելական ուժերը, այսպես ասած, ձգտում են զսպել Իրանի ազդեցությունը։ Ադրբեջանն իր հերթին ամբողջությամբ օգտագործվում է Իսրայելի կողմից։ Դա պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Իսրայելը մեկ միլիարդ արժողությամբ զինամթերք տրամադրեց Ադրբեջանին։ Այս ամենը փոխկապակցված է եւ տրամաբանական շղթայի մաս է։ Կան պնդումներ, որ Ադրբեջանի՝ Իսրայելի ազդեցության տակ գտնվելու փաստը հասնում է նույնիսկ նրան, որ որոշ գնահատականներով երկրի ռազմավարական ոլորտների մեծ մասը վերահսկվում է Իսրայելի կողմից։ Նույնիսկ վերլուծաբաններից շատերը պնդում են, որ 12-օրյա պատերազմի ընթացքում շրջանառվում էին վարկածներ, որհենցԻրանիհյուսիսարեւելյանշրջաններըթիրախավորվելէինԱդրբեջանիկողմից։
Եթե այս ճանապարհն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը իրականացվի, ապա Իսրայելը լիովին կկարողանա վերահսկել Իրանի արեւելյան մատույցները։ Այս տարածքը կգտնվի Իսրայելի եւ Թուրքիայի միաժամանակյա վերահսկողության տակ։
Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի, չունի բավարար հնարավորություններ այդ տարածքներում լիարժեք գործողություն ծավալելու, մինչդեռ Ադրբեջանը, կարելի է ասել, 100 տոկոսով գտնվում է Իսրայելի տրամադրության ներքո։ Այսպիսով, Իրանը զրկվում է վստահելի ելք ունենալու հնարավորությունից դեպի Եվրոպա. Իրանի համար ամենավստահելի եւ անվտանգ ճանապարհը դեպի Եվրոպա անցնում է Հայաստանի տարածքով։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ