Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

Սպառողի անկյուն

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Աբովյան 66) համաձայն ««Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշմամբ հաստատված Լիցենզիայի պայմանների №3 հավելվածի` մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագներն անփոփոխ թողնելու հայտով՝ առաջարկելով 2026թ. համար պահպանել 2025թ. գործող մանրածախ ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության գումարային սակագները:

Գործող և առաջարկվող սակագներ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 180.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց, որից՝

ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.

 բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը՝ 27.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց:

2) Սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 200.42 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց, որից՝

ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 170.36 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 30.06 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց:

3) Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 39.92դրամ (ներառյալ ԱԱՀ):

4) Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 19.96 դրամ (ներառյալ ԱԱՀ):

5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.196 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66, հեռ.՝ 011 30-01-85, էլ. փոստ. [email protected]:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ