Պուտինի եւ Թրամփի բախումն իրակա՞ն է, թե՞ գլոբալիստների համար ծուղակ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Թրամփը եւս մեկ անգամ հաստատել է, թե կա առաջընթաց, Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու լավ հեռանկարներ և Պուտինի ու Զելենսկու հետ շուտափույթ հանդիպելու հնարավորություն: Փրամփը ներկայացրել է հետեւյալ մտքերը.
ԱՄՆ նախագահը հույս ունի մի քանի շաբաթվա ընթացքում եզրակացության գալ այն մասին, թե որքան մոտ է Ուկրաինայում հակամարտությունը ավարտին։ Կա մեծ առաջընթաց։
Թրամփն ասել է, որ կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի վերջնաժամկետը լրանում է, բայց չի հիշատակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մատնանշելով «լուրջ բանակցությունները»։
Նա ասել է, որ Ուիթկոֆի մասնակցությամբ ռուս-ամերիկյան ներկայիս շփումները չի անվանի առաջընթաց, խոսքը աստիճանական աշխատանքի մասին է։
ԱՄՆ-ն Ռուսաստանի մի շարք առևտրային գործընկերների դեմ կներդնի լրացուցիչ երկրորդական պատժամիջոցներ։
Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն հետագայում կչեղարկի Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մաքսատուրքերը ռուսական նավթի գնման համար, որոշումը կկայացվի ավելի ուշ։
Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր կներդնի Ռուսաստանի հետ առևտրի համար։
Թրամփի այս հայտարարություններից ելնելով, այն տպավորությունն է առաջանում, թե Թրամփը կողմերին ստիպելով տանում է հաշտեցման: Ավելի կոնկրետ, որ Մոսկվան ինչ-որ զիջումների է գնում: Այդպես է, թե ոչ, դժվար է ասել: Բայց իրողությունն այն է, որ Թրամփն այդ մոտեցումը հրամցնեւմ է մասնավորապես եվրոպական առաջնորդներին, դրանով նրանց դնելով բարդ իրավիճակում: Այսինքն, եթե նա «ստիպելով» Մոսկվայից զիջումներ է կորզումու, եւ Եվրոպայում ինչ-որ մեկը դեմ գնա այդ հիմքի վրա Պուտին-Թրամփ բանակցություններին եւ խաղաղության հաստամանը, ապա նա կներկայացվի, որպես դիտավորյալ խաղաղությունը ձախողող: Բայց թե իրականում «ստիպելով» Մոսկվայից ինչ-որ բա՞ն է կորզում, թե՞ իրականում ընթանում է պայմանավորված խաղ, դա գիտեն միայն Պուտինն ու Թրամփը, իսկ մյուսները ստիպված պետք է ընդամենը հավատան Թրամփի փոխանցած տեղեկություններին: Հաշվի առնելով նաեռւ, որ մաքսատուրքերի հայտնի պատմության արդյունքում ծնկի բերված Եվրոպան առանձնապես դժվար թե կարողանա դիմակայել Թրամփի եւ Պուտինի հանդիպմանը առաջիկա մեկ-երկու շաբաթներին, դրա անցկացումը դառնում է միանգամայն հավանական: Իսկ այդ դեպքում նույնքան հավանական է դառնում նաեւ արդեն սեպտեմբերի սկզբներին Թրամփի այցը Պեկին եւ Պուտինի ու նախագահ Սիի հետ եռակողմ գագաթաժողովը: Ասենք, հնարավոր է նաեւ քառակողմ, հաշցի առնելով, որ Պեկին այցի մասին է հայտնել նաեւ Հնդկաստանի վարչապետը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
