Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ) Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է Ալիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը ՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվել Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակում Մահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան

Ավանի թաղապետարանում տհաճ բացահայտումներ արեցի. Ալլա Հակոբյան

Թեմա
Այսօր` այցելելով Ավանի թաղապետարան (Ավանի վարչական շրջան), ինձ համար տհաճ բացահայտումներ արեցի...
 
Թիվ 1.
 
Պարզվում է՝ «ժողովրդավարության բաստիոնում» թաղապետարանը սեփական ՀՀ քաղաքացիներից պարսպվել է երկաթե ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂ սարքով` ինչպես մետրոյում: Այսինքն, ինչ-ինչ հարցերով թաղապետարան եկած ՀՀ քաղաքացին կհայտնվի ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂ երկաթե սարքի դիմաց: Սակայն այն բաժինները, որոնք բնակչությունից ԳԱՆՁՈՒՄՆԵՐ են ապահովում, պատրաստակամորեն եւ սիրալիր գտնվում են 1-ին հարկում: Ինչպես ասում են, ՓՈՂ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ համար ԴՌՆԵՐԸ միշտ ԲԱՑ են` «Wellcome»! Իսկ ահա թաղապետարանի 2-րդ հարկ բարձրանալու համար, այսուհետ հարկավոր է նախապես զանգահարել եւ թույլտվություն ստանալ պատին փակցված հեռախոսահամերներով եւ եթե բարեհաճեն, ապա ձեզ կընդունեն:
 
Թիվ 2.
 
Պարզվում է, որ քաղաքային տրանսպորտից օգտվելու համար ՔԱՐՏԸ բոլորին ՎԱՃԱՌՎՈՒՄ է 500 դրամով` զեղչ չկա նույնիսկ թոշակառուների համար, էլ չեմ ասում ձրի տրամադրելու մասին: Իսկ տարածված խոսակցություններն այն մասին, որ թոշակառուները կարող են օգտվել 30% զեղչերից` պարզապես խաբկանք է: Դուք կարող եք օգտվել այդ զեղչից, օրինակ, եթե ընտրեք 6 000 դրամանոց ծրագիր, որը տրամադրվում է մեկ ամսով: Իսկ եթե դուք իսկական թոշակառու եք եւ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ, այսինքն՝ կարիք չունեք ամենօրյա ռեժիմով օգտվել տրանսպորտից եւ այդ իսկ պատճառով ընտրում եք 1 500 դրամանոց ծրագիրը, ապա ձեզ համար այդ 30% զեղչը նախատեսված չէ: Այսինքն, վճարում եք 1 500 դրամ 10 ուղեւորության համար, այն էլ, դարձյալ սահմանափակ ժամկետով` 45 օր:
 
Օրինակ, գնում եք Սուրբ Պատարագ ավտոբուսով, իսկ ծանոթները սիրալիր ձեզ բերում են տուն իրենց մեքենայով, ուստի՝ 4 շաբաթվա ընթացքում ծրագրից օգտագործվում է 4 ուղեւորություն: Մնացած 6-ը պետք է օգտագործեք մնացած 15 օրում, կամ էլ, պարզապես, կորցնեք: Այս խնդրի հետ կապված հարցս վերաբերվում է բոլոր ծրագրերին, ինչո՞ւ կապված օգտագործման ժամկետի հետ սահմանափակում է դրված: ՀՀ քաղաքացին վճարել է գումար, ուստի՝ իրավունք ունի օգտվել այդ վճարված գումարից ԵՐԲ ՑԱՆԿԱՆԱ: Կարող ե՞նք արդյոք սա անվանել դրամաշորթություն, երբ գանձվում է գումար, սակայն ծառայություն չի մատուցվում: Եվս մեկ հարց՝ արդյո՞ք քաղաքացին, ով ի վիճակի է ՄԻԱՆՎԱԳ վճարել 90 000 դրամ մեկ տարի երթեւեկելու համար, օգտվում է տրանսպորտից, թե՞ նա հնարավորություն ունի եւ գերադասում է երթեւեկել ուրիշ տրանսպորտային միջոցներով` օրինակ, սեփական մեքենայով, կամ տաքսիով:
Հուսով եմ, որ այս հարցերը պատասխան կստանան: Այսինքն, ԲՈԼՈՐ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ կկարողանան օգտվել 30%-անոց զեղչից, եւ ԿՀԱՆՎԵՆ բոլոր ծրագրերի ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ` մարդիկ իրենց ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ դիմաց պետք է ստանան համապատասխան ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ:
 
Թիվ 3.
 
Առաջներում չեմ օգտվել HayPost-ի ծառայություններից վճարումներ կատարելու համար: Այսօր վճարում կատարելիս միջնորդավճար արվեց 500 դրամ: Այն, որ բանկերի միջնորդավճարները անհիմն բարձր են` գիտեն բոլորը: Օրինակ, նույնիսկ 1000 դրամ վճարելիս պետք է վճարես 400 դրամ միջնորդավճար: Այսօր իմացա, որ կա նաեւ 500 դրամ միջնորդավճար: Տպավորություն է, որ դրանք բարձրանում են օդի ջերմաստիճանի հետ... Ավաղ, ձմռանը դրանք չեն նվազում:
 
Թիվ 4.
 
Թող «կառավարությունը» հիմնավորի, ինչո՞ւ ԱՆԳԱՄՆԵՐՈՎ բարձրացել են գույքահարկի եւ աղբահանության գումարները: Սա առաջին հարցս:
 
Իսկ երկրորդը հետեւյալն է. «Ինչու նույն մետրաժ զբաղեցնող ՀՀ ՄԵԿ քաղաքացին աղբահանության համար պետք է վճարի նույն գումարը, որքան այդ նույն մետրաժ զբաղեցնող եւ վարձով ապրող 8 հոգի, օրինակ, օտարերկրացիներ»: Հասկանում եմ, որ աղբը մետրաժով հաշվարկելը նույնպես «նորաձեւ» է, սակայն` անհեթեթ է: Քաղաքապետարանը ՊԵՏՔ է վերադառնա նախկին հաշվարկներին: Ներկա «իշխանություններին» իրենց նախընտրական ծրագիրը հիշեցնել` նույնիսկ ավելորդ եմ համարում... Առավել եւս դրանց «պայքարը» տրանսպորտի թանկացման հետ... 7 տարվա ստի եւ խաբեությունների ամենավառ ապացույցը Արցախի հայաթափումն է, երբ այդ նախկին «էկոակտիվիստների» առաջնորդը կոկորդի ողջ ուժգնությամբ ղժժաց. «Արցախը հայկական է եւ վերջ»...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված