Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Իշխանությունների հակաեկեղեցական արշավն անթույլատրելի համարող Սպարտակյանին ազատել են Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնից

Ներքաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով  «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը, հաստատել է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։

Ռուսական URA.ru–ն ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում Հայաստանի ղեկավարության հետ իր անհամաձայնության պատճառով։

«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», - լրատվամիջոցին պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից։

Այլ մանրամասներ չեն հայտնել։ ԱԳՆ-ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք որոշումը կապվա՞ծ է Սպարտակյանի անհամաձայնության հետ։

Հիշեցնենք` Սպարտակյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում ցանկացած գործողություն Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որը համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմքն է։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, ապա նա նշել էր, որ ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ինքը, շատ է հարգում գործարարին, քանի որ նա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է կառուցել և արարել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ