Ինչու է Վարազդատ Հարոյանը լքում Հայաստանի ազգային հավաքականը
ՍպորտՎարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում, հայտնել է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին»,- նշել է Հարոյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝