Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ Զարգարյան Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնում Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից Մեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել

«Կարապետյանները հաղթանակ են տարել՝ անկախ նրանից, թե Կառավարությունն ինչ կմեկնաբանի»․ Գոհար Մելոյան

Ներքաղաքական

Օգոստոսի 4-ին Ստոկհոլմի առևտրային արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով՝ արբիտրաժն անհապաղ որոշում է կայացրել, որով հաստատել է, որ նախորդ կայացրած որոշումով իրենք արդեն տվել են իրենց գնահատականը, և նախորդ որոշումը ենթակա է անհապաղ կատարման։

«Ի՞նչ էր տեղի ունեցել. Սամվել Կարապետյանի ընտանիքը ներկայացրել էր միջանկյալ միջոց՝ Կառավարության իրականացրած գործողությունների, օրենքների ընդունման դեմ, որով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործընթացն էին կյանքի կոչում։ Իսկ արբիտրաժն իր հերթին դրանց տվել էր գնահատական և բավարարել էր Կարապետյանների ընտանիքի միջնորդությունը։ Սա ենթադրում է, որ մինչև վերջնական պրոցեսներին իրավական գնահատական տալը Կառավարությունն այդ ընթացքում՝ այդ միջանկյալ միջոցի ընդունման պահից, բոլոր գործողությունները պետք է ոչ միայն դադարեցնի, այլև բերի այն վիճակին, որոնք եղել են մինչև այդ օրենքների ընդունումը։

Բայց ի՞նչ արեց Կառավարությունը՝ ուղիղ և արբանյակների միջոցով հրահանգեց, որ որևէ կերպ չեն պատրաստվում կյանքի կոչել արբիտրաժի որոշումը, ու շատ կանխատեսելի էր»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Գոհար Մելոյանը՝ հավելելով՝  Կառավարությունը և նրա արբանյակները արբիտրաժի որոշումները չկատարող պետությունների օրինակով հղում կատարեցին «հանրային կարգին հակասելու» դրույթին։ Իսկ հանրային կարգը ՀՀ ներպետական առևտրային արբիտրաժի մասին օրենքով նախատեսված կարգավորում է, որը հստակ բացվածք չունի, և ցանկացած պետություն, որը վավերացրել է այս կոնվենցիան, իր ներպետական օրենսդրության մեջ ունի այդ հանրային կարգ ասվածը։

«Պետք է ընդգծենք, որ սա ծայրաստիճան նեղ է մեկնաբանվում պետությունների կողմից, այսինքն՝ հանրային կարգին հղում են կատարում, երբ շատ ուղղակի, որոշակի և շատ համաչափ կերպով ակնհայտ է, որ, իրոք, այդ պետության հանրային կարգին տվյալ արբիտրաժային որոշումը հակասել է։ Եթե այս կերպ պետությունները փորձեն մոտենալ արբիտրաժային որոշումներին, ինչպես մեր պետությունն է փորձում անել՝ լայն, մանիպուլյատիվ, քաղաքականացված, ապա առհասարակ որևէ պետության կողմից արբիտրաժային որևէ որոշում կյանքի չի կոչվի, ու այդ ինստիտուտը կդառնա անիմաստ։

Այստեղ ամրագրենք մեկ փաստ ևս՝ ցանկացած դատական համակարգում, երբ մի կողմը դիմում է հայցի ապահովման միջոց ներկայացնելով՝ ինչպես այս դեպքում Կարապետյանների ընտանիքն է ներկայացրել, և դատարանը բավարարում է այդ միջոցը, դա միանշանակ հաղթանակ է այն ներկայացնողի համար և պարտություն է պատասխանողի համար։ Արբիտրաժային դատարանը բավարարել է այս միջնորդությունը, դրանով իսկ փաստացի արձանագրվել է, որ Կարապետյանները հաղթանակ են տարել՝ անկախ նրանից, թե Կառավարությունն ինչ կմեկնաբանի»,- շեշտել է Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն իր բոլոր գործողություններով արդեն ապացուցել է, որ հրաժարվում են արբիտրաժային դատարանի որոշման կատարումից, ինչը լրջագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի վրա։ Գոհար Մելոյանը վստահեցրել է՝ իշխանությունների հակաիրավական որոշումների հետևանքով Հայաստանի հեղինակությանը հասցվում են լուրջ հարվածներ մի քանի ասպեկտներով։

«Առաջինը՝ սա ահազանգ-հարված է Հայաստանի ներդրումային միջազգային իրավունքին՝ միջազգային ներդրողների դիտանկյունից, որովհետև սրանով ուղերձ են հղում պոտենցիալ ներդրողներին, որ իրենց իրավունքները մեր երկրում պաշտպանված չեն լինելու։

Մենք, վավերացնելով նյույորքյան Կոնվենցիան, կոնկրետ այս դեպքում ստորագրելով Կիպրոսի հետ ներդրողների իրավունքների պաշտպանության համաձայնագիրը, միջազգային իրավունքի համատեքստում լրացուցիչ պարտավորություններ ենք ստանձնել և տվել ներդրողներին՝ մեր երկրում իրենց ֆինանսները ներդնելու և տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ Երբ օտարերկրյա ներդրողն ուսումնասիրում է մեր հայկական շուկան և տեսնում է, որ աշխարհի խոշորագույն գործարարների ցուցակի մեջ մտնող  ազգությամբ հայը իր ընդամենը մեկ եզրույթի համար զրկվել է անձնական ազդեցությունից, և ոտնահարվում են նրա տնտեսական իրավունքները, և այդ իրավունքները վերականգնելու համար գործարարը փորձել է միջազգային գործիքակազմը, իսկ միջազգային դատարանն այդ հայցը բավարարել է, բայց Կառավարությունն անկատար է թողել, ակնհայտ է՝ այդ ուսումնասիրողի համար ինչ տպավորություններ են ձևավորվելու»,- նշել է Գոհրա Մելոյանը։

Երկրորդ հարվածներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ, բացի հանրային կարգից, օրվա իշխանությունը խաղարկեց Հայաստանի ինքնիշխանության հարցը, մինչդեռ, երբ նա ստորագրում է միջազգային որևէ կոնվենցիա, դրանով իսկ զիջում է  ինքնիշխանության որոշակի տարրեր, քանի որ ստանձնում է միջազգային պարտավորություններ։ Հետևաբար՝ երբ որևէ պետություն անկատար է թողնում իր կողմից ընդունված որոշումները և դրանց վերաբերվում է քամահրանքով, զոհասեղանին է դրվում այդ կառույցների հեղինակության հարցը։

«Ցավալին այն է, որ այս վնասը մենք բոլորս ենք կրելու՝ որպես ՀՀ քաղաքացիներ, և դրա հետևանքը կրելու են ոչ թե օրվա իշխանությունները, այլ մեր պետությունը»,- ընդգծել է Գոհար Մելոյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված