Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում «Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար «Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից «Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ

Ջենիֆեր Լոպեսը միամտաբար «գողացել է» 19-րդ դարի Վանի կուժը, որ իր նվերը չէր․ «Դվինի» մենեջերը տեղյա՞կ չէ՝ ինչ է կատարվել

Նարեկածին» ընկերությունը, որ զբաղվում է հին հայկական զարդերի վերականգնմամբ, մի ուշագրավ պատմություն է ներկայացրել, թե ինչպես է Հայաստան ժամանած Ջենիֆեր Լոպեսը տարել իրենց տրամադրած կուժը, որը դրված է եղել «Դվին» հյուրանոցի՝ Ջեյ Լոյին հատկացված համարում։

Մի կուժի պատմություն կամ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժը։ Այսպես են վերնագրել իրենց գրառումը «Նարեկածինում»։

Պատմությունը, ըստ «Նարեկածինի», հետևյալն է․ «Սիրելինե՛ր, խոստացել էի ձեզ պատմել, թե ինչպես է ներկայացվել իրական հայկական մշակույթը համաշխարհային մեգաաստղ Ջեյ Լոյին:

Օրեր առաջ համագործակցության առաջարկ ստացանք seven_visions_resort-ից (շնորհիվ մեր լավ բարեկամներ Մարիամ Մարտիրոսյանի եւ Մելանյա Բաբայանի), որի շրջանակում նախատեսվում էր երգչուհուն հենց իր սենյակում նվիրել իրական հայկական զարդեր՝ հնամենի երկրի մշակույթը ճիշտ ներկայացնելու համար: 

Մեր թիմը շատ արագ արձագանքեց առաջարկին եւ հաշված ժամերի ընթացքում վարպետ Մհերը պատրաստեց Վան-Վասպուրականի շրջանի ազգային վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով:

Գիշերը՝ մինչ հյուրերի ժամանումը, սենյակում դրվեցին Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ, ուշադրություն, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում):

Իհարկե երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը»։

Փաստորեն, կազմակերպչական խումբը կամ, ավելի ստույգ, հենց «Դվինի» մենեջմենը չի կարողացել այնպես մատուցել նվերները, որ Ջեյ Լոն իմանա՝ որն է նվեր, իսկ որը՝ ոչ, որ ակամա «գողություն» կատարած չլինի, այսինքն՝ իր հետ չտանի իրեր, որոնք իր համար նախատեսված չեն եղել։ Սա թերևս հյուրանոցի մենեջերի կամ ղեկավարության բացթողումն է, որ 19-րդ դարի Վանի կուժը, որը բացառիկ նմուշ է, հայտնվել է Ջենիֆեր Լոպեսի իրերի մեջ։

MediaHub-ը կապ հաստատեց «Դվինի» մենեջեր Սյուզան Առաքելյանի հետ, նա ասաց, որ անգամ տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել, մեզանից է լսում այդ մասին, իսկ երբ տեղեկացրինք ու հետաքրքրվեցինք, թե ո՞վ է սրա պատասխանատվությունը ստանձնելու, որ երգչուհին չի զգուշացվել, որ այդ կուժը իրենը չէ, մենեջեր Սյուզանը ընդամենը ասաց, որ իր տեղը հարմար չէ, կփորձի ճշտել և ավելի ուշ պատասխանել՝ հավելելով, որ իրենք ունեն այդ հարցով զբաղվող համապատասխան մասնագետ:

Նկատենք, որ հյուրանոցի մենեջերը ինքն է, ով Ջեյ Լոյի հյուրանոց ժամանելու առաջին իսկ պահից  նրան դիմավորել, ապա ճանապարհել է: Եվ մեզանից է լսում նման խնդրի մասին, որը մի քանի ժամ է, ինչ քննարկման առարկա է դարձել հայաստանյան մեդիա դաշտի տիրույթում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էԻրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար«Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ«Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու«Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան ՆիկոլիցԿոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններԿրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. ՈւշակովԲախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված