Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ադրբեջանական կողմն  իրականացնում է ռադիո-հետախուզական աշխատանքներ. Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով տարածաշրջանային իրադարձությունների ամենաթարմ զարգացումներին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:

Բոլորովին վերջերս Դուք հանդես եկաք հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշել էիք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրկին ստացել են նոր խմբաքանակի տեխնիկա։ Ի՞նչ վտանգներ կարող են ծագել դրա հետեւանքով։

Այսօր ՀՀ ողջ տարածքով՝ ինչպես պետական սահմանի երկայնքով, այդ թվում՝ այնտեղ, որտեղ իրականացված չէ սահմանազատում եւ սահմանագծում (դելիմիտացիա եւ դեմարկացիա), ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով եւ բարձրադիր բարձունքների վրա տեղադրել է աշտարակներ, այդ թվում՝ նաեւ տեխնիկական աշտարակներ։ Դրանց մի մասը ռադիո-հետախուզական սարքերով է հագեցած։ Այժմ ադրբեջանական կողմն իրականացնում է ռադիո-հետախուզական աշխատանքներ, այսինքն՝ նրանք ապահովում են կապ իրենց զինված ուժերի միջեւ, հետեւում են շարժերին եւ նույնիսկ ձայնագրում են հայկական կողմի կապերը։

Դրանից հետո սկսում են ապակոդավորել տեղեկությունները եւ իրականացնել հետախուզական վերլուծություն։ Այդ աշտարակների մի մասն օգտագործվում է հատուկ տեսակի տեխնիկական հետախուզության համար՝ ուղղված ամբողջ տարածքի, այդ թվում՝ վերգետնյա եւ թաքնված սարքերի հայտնաբերմանը։ Այս միջոցներով հակառակորդը կարողանում է պարզել հայկական կողմի ռադիոկայանների ճշգրիտ տեղակայումը, դրանց աշխատանքի ռեժիմը, ինչպես նաեւ որոշել հայկական էլեկտրոնային համակարգերի տեղադրումը։

Այնուհետեւ այս ամբողջ տեղեկատվությունը վերլուծվում է եւ փոխանցվում է իրենց հրթիռային զորքերին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ նման տվյալները կարող են օգտագործվել պատերազմի դեպքում՝ թույլ տալով հակառակորդին հարվածել հայկական զորքերի ճշգրիտ դիրքերին։ Նրանք նմանատիպ գործողություններ արդեն իրականացրել են 44-օրյա պատերազմի ժամանակ եւ այժմ շարունակում են նույն մարտավարությունը։

Զարմանալի չէ, որ ադրբեջանական աշտարակների տեղակայումը չի եղել պատահական։ Դա հստակ տեխնիկական, ինժեներական եւ ռազմավարական ծրագիր է։ Այս գործընթացը խիստ լուրջ է եւ պահանջում է հակազդեցություն հայկական կողմից։ Անհրաժեշտ է ոչ միայն խոչընդոտել այդ գործողությունները, այլեւ դիմել համապատասխան միջոցների՝ չեզոքացնելու կամ վերահսկելու դրանց ազդեցությունը։

Տավուշի եւ հարակից մարզերում ադրբեջանական կողմը շարունակում է ուժեղացնել դիրքերը, իրականացնել ինժեներական աշխատանքներ, ամրացնել բարձունքները, որպեսզի ունենան գերակշռող դիրքեր հայկական կողմի նկատմամբ։ Սա կարող է վտանգել ոչ միայն անվտանգությունը, այլ նաեւ ռազմավարական հավասարակշռությունը։ Հետեւաբար, հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել հակառակորդի գործողությունները եւ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ պաշտպանելու համար մեր պետության սահմաններն ու անվտանգությունը։

Մասնավորապես՝ ի՞նչ ռազմավարական, տեղեկատվական եւ տեխնիկական քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ հավասարակշռելու Ադրբեջանի ռազմական առաջընթացը եւ ապահովելու սահմանամերձ բնակչության անվտանգությունը:

Եթե հայկական կողմը փորձի նախաձեռնել նոր, սահմանափակ ու սահմանված քայլեր, ապա դա կարող է հերթական նման գործընթացը դառնալ։ Այդ համատեքստում հայկական կողմը պետք է ոչ միայն կրթի հասարակությանը, այլեւ համախմբի սահմանամերձ համայնքներին։ Նախկինում իրականացված որոշ ծրագրերով արդեն իսկ փորձ է արվել զարգացնել այն տարածքները, որոնք ադրբեջանական կողմի հարեւանությամբ են։ Սակայն անհրաժեշտ է նաեւ օգտագործել հայկական տեղեկատվական տարածքը՝ անգամ հեռուստաեթերը, որպեսզի հանրությունը լիարժեք գիտակցի իր իրավունքները եւ սպառնալիքները։

Ներկա պահին շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ զինատեսակներ են օգտագործվում։ Ավելին, ներկայում հայկական կողմը ստանում է ինքնագնաց հրետանային համակարգեր, որոնց մասին նախկինում անգամ չեմ բարձրաձայնել։ Դրանք մասամբ չեխական արտադրության են, իսկ որոշ բաղադրիչներ՝ համատեղ արտադրանքի արդյունք։ Ես կասեի, որ դրանք չափազանց արդի ու բարձրորակ տեխնիկա են։

Ադրբեջանի Հանրապետության համար դա լուրջ մարտահրավեր է։ Օրինակ` հնարավոր է օդային ռադարների կամ այլ տեսակի միջոցների ձեռքբերում, ինչպես նաեւ համապատասխան նյութերի մատակարարում։ Հաշվի առնելով, որ անգամ եթե աշխարհը որոշի չաջակցել Հայաստանին կամ նույնիսկ չդիմակայել Ադրբեջանին, ճիշտ է ապահովել այնպիսի ռազմավարական պարագաներ, որոնք թույլ կտան մեր երկրին ամրապնդել սեփական անվտանգությունը։

Արցախյան ուղղությամբ էլ ամեն ինչ պարզ չէ։ Հայտնի է, որ Վայոց ձորի որոշ տարածքներ ներկայումս երկկողմանի թիրախավորված են։ Այս մասին շատ քիչ է խոսվում, սակայն գործընթացներն արդեն ընթանում են։ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունից հետո ի հայտ են եկել նոր քաղաքական եւ անվտանգային խնդիրներ։ Դա ստեղծում է բարդ իրավիճակ, երբ միաժամանակ տարբեր հատվածներում սկսվում են թիրախային գործողություններ՝ ինչպես Արեւելքից, այնպես էլ Արարատյան դաշտի կողմից։

Ադրբեջանական կողմը փորձում է նաեւ առավելություն ստանալ տեխնիկայի առումով։ Նրանց հաջողվել է ձեռք բերել ավտոմատացված հրետանային համակարգեր, որոնք թույլ են տալիս առանց մարդու միջամտության հաշվարկել բոլոր պարամետրերը՝ թիրախի հեռավորությունից մինչեւ եղանակային պայմանները։ Այս համակարգերը գործում են արհեստական բանականության հիման վրա եւ կարող են ինքնուրույն որոշել կրակի ուղղությունը։

Նման համակարգը կարող է միաժամանակ արձագանքել տարբեր ուղղություններով։ Իրականում, դա նշանակում է, որ կրակն ուղղվում է ճիշտ թիրախի վրա՝ հաշվի առնելով նույնիսկ օդի խոնավությունը, բարձրությունը ծովի մակարդակից, թռիչքի անկյունը եւ այլն։ Այս ամենը յուրահատուկ հնարավորություն է տալիս հակառակորդին` միաժամանակ կանխարգելելու եւ վերածելու թիրախը:

Այս ամենից ելնելով` հրետանային բոլոր հաշվարկները պետք է կատարվեն բարձր ճշգրտությամբ։ Պետք է արձանագրել, որ ավելի հզոր արձակման համակարգեր են կիրառվում՝ նվազ բարձր անկյան ներքո, սակայն առավել կործանիչ ուժով։ Այս ամենը թույլ է տալիս միաժամանակ իրականացնել կրակ՝ մինչեւ 39 կիլոմետր հեռավորության վրա։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված