Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ

Տեղյակ չէի, որ ինձ դատի են տվել․ Վազգեն Սաղաթելյան

Իրավական

Մամուլում շրջանառվել էր տեղեկություն, թե ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին և պահանջում է 1 մլն դրամ։ Սաղաթելյանը ABCmedia-ի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէր հայցից։

«Անկախ նրանից, թե Արուսյակ Մանավազյանը, կամ որևէ այլ ՔՊ-ական քանի անգամ և ո՞ր դատարան կդիմեն, ավելին` անկախ նրանից, թե ինչ կորոշի դատարանը, նրանք այլևս վաղուց չունեն արժանապատվություն կամ պատիվ։ Սա նրանց համար էլ է զուտ ֆիկտիվ պրոցես։ Նրանք նաև փորձում են ֆինանսական խնդիրներ առաջացնել ինձ համար»,- մեզ հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ