Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Վրաստանը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Կոբախիձե

Ներքաղաքական

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թուրքմենստանում ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։  Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունն, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։

 

«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը։ Վարչապետը ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ։

 

Իրակլի Կոբախիձեն նաև հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և այդպիսով ապահովելու տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն», - ասվում է հայտարարության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ