Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու

Մինչեւ հիմա շոկ եմ ապրում. հայտնի վրացի բլոգեր եւ հաղորդավար Գուրամ Շերոզիան Երեւանում էր

Մշակութային

Վրաստանի ամենահայտնի մեդիա դեմքերից մեկը՝ բլոգեր եւ հաղորդավար ԳՈՒՐԱՄ ՇԵՐՈԶԻԱՆ այս օրերին գտնվում էր Հայաստանում։

Ծնունդով Սամեգրելոյից՝ Գուրամ Շերոզիան սկսել է իր կարիերան որպես բիզնես ոլորտի մասնագետ եւ դասախոս, իսկ հետագայում՝ հեռուստահաղորդավար։ Նա հայտնի է իր մարքեթինգային վերլուծություններով, ճանապարհորդական պատմություններով եւ մոտիվացիոն նյութերով։ Շերոզիան վարել է մի շարք հայտնի հաղորդումներ վրացական առաջատար հեռուստաալիքներում, ինչպես նաեւ ղեկավարել է իր անձնական բլոգը՝ միլիոնավոր դիտումներով։

Ըստ մեր աղբյուրների՝ Գուրամ Շերոզիան Հայաստան էր ժամանել մի քանի նպատակով, այդ շարքում նաեւ մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի համերգին ներկա գտնվելու համար: Հնարավոր է, որ նա նաեւ պատրաստվում է տեսանյութ նկարահանել Հայաստանի տեսարժան վայրերում՝ իր YouTube ալիքի եւ ինստագրամյան հետեւորդների համար։

«Դե պարզ է, որ Ջենիֆերով հիացած՝ մինչեւ հիմա շոկ եմ ապրում...Բայց… սրանից անկախ ուրախ եմ այն փաստի համար, որ… երբեք այսքան շատ վրացիների չեմ հանդիպել Հայաստանում։ Շատերն էին ասում՝ ra unda vnaxot uuf (էդ ինչ ենք տեսնելու, որ) ու նման այլ անհեթեթություններ…Եվ ահա հիմա, որ հասել էիք այստեղ հանուն Ջ.Լ.-ի, հուսով եմ՝ տեսաք ու հասկացաք, թե որքան գեղեցիկ, ժամանակակից եւ կենսուրախ քաղաք է Երեւանը, որքան ջերմ ու հյուրընկալ մարդիկ են ապրում այնտեղ, որքան բարձր մակարդակի սպասարկում ունեն, որքան աննկարագրելիորեն համեղ ուտեստներ են պատրաստում,  որքան գեղեցիկ եւ շատ օրիգինալ ռեստորաններ ունեն, որքան գեղեցիկ են Կասկադը, Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողատան, Հին եւ Նոր Երեւանը, Գառնին, Զվարթնոցը, Գեղարդը, Էջմիածինը եւ շատ վայրեր: Հուսով եմ՝ հիմա հասկանում եք, թե ինչու եմ այդքան ոգեւորված ու երջանիկ փախչում այնտեղ ամեն մի հաջորդ ամիս: Ու եթե այդուհանդերձ դեռ չեք սիրահարվել, ուրեմն՝ սխալ հետքով եք գնում։ Մենք քսան հոգանոց տուր ունեինք եւ յուրաքանչյուրս վերադարձանք Երեւանին սիրահարված (ես՝ միշտ եմ) եւ հրաշալի ժամանակ անցկացրեցինք: Շնորհակալ եմ», - գրել է Գուրամ Շերոզիանը, ում խոսքերը հայերեն թարգմանել է վրացաբնակ լրագրող Գայանե Բոստանջյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ