«ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ 1 ՐՈՊԵՈՒՄ 2 ԱՆԳԱՄ ՆՈԿԴԱՈՒՆԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՆՉԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌՈՒՍԼԱՆ ԱՍԼԻԿՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական լրագրողը հանդիպել ու զրուցել է Վրաստանում կայացած «Իրակլի Աբաշիձեի» անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում ոսկե մեդալի արժանացած կաշվե ձեռնոցի մարտիկ, մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՌՈՒՍԼԱՆ ԱՍԼԻԿՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը
- Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Անցկացրել եմ երեք մենամարտ։ Առաջինում մրցակիցս Վրաստանի ներկայացուցիչն էր, բավականին ուժեղ հակառակորդ էր, նրան կարողացա հաղթել 5։0 հաշվով։ Հաջորդ մենամարտում կրկին 5։0 հաշվով հաղթեցի թուրք մրցակցիս Զուզիկ Յունուս Էմրեին, 1 րոպեում 2 անգամ նոկդաունի ենթարկելով։ Եզրափակչում կրկին հակառակորդս թուրք էր Բարան Քիրքգոզլերին էր, նրան ևս կարողացա 5։0 հաշվով հաղթել։ Շատ լավ զգացողություններ ունեցա հաղթանակից հետո։ Հատկապես, որ այս միջազգային մրցաշարում ինձ հաջողվեց հաղթել 2 թուրք մրցակցի։ Նշեմ, որ առաջին անգամ չէի մենամարտում թուրք մարզիկի հետ, շուրջ 10 անգամ մենամարտել եմ թուրք և ադրբեջանցի մարզիկների դեմ ու հաղթել։ Արդեն դարձել է սովորական երևույթ ինձ համար։ Ամենաբարդը եզրափակիչն անցավ, քանի որ թուրք մրցակիցս բավականին ուժեղ էր ու փորձառու։ Այս հաղթանակը ճանապարհ կբացի Աշխարհի առաջնության համար, շատ մեծ փորձ էր սա։ Ջանք չեմ խնայի, որպեսզի Աշխարհի առաջնությանը ևս ոսկե մեդալ նվաճեմ։
- Բռնցքամարտը պաշտոնապես հաստատվել է Օլիմպիական մարզաձևերի շարքում, բայց լուրեր էին տարածվել, որ հնարավոր է չլինի որպես Օլիմպիական մարզաձև։ Սակայն 2028 թվականին ԱՄՆ Լոս - Անջելես քաղաքում կայանալիք ՕԽ - ում կլինի։ Ինչ կասես այս մասին։
- Բռնցքամարտն առաջին մարզաձևերից մեկն է, որը ընդգրկված է եղել Օլիմպիական խաղերի կազմում, ու հուսով եմ, որ միշտ կլինի որպես Օլիմպիական մարզաձև։
- Շնորհակալություն, Ռուսլան, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ