Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Իսպանացի փորագրիչ և մուլտիմեդիա արվեստագետ Ռաքել Ռոն վարպետության դասեր կանցկացնի Երևանում

Մշակութային

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Մյունխենի GURBAN կենտրոնի հետ համագրոծակցության արդյունքում, Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025-ի շրջանակներում, «ՀայԱրտ» Կենտրոնը կհյուրընկալի տպագրական արվեստի իսպանացի մասնագետ Ռաքել Ռոյին, ով կվարի վիմագրության երկօրյա բաց դաս։ 

Ռաքել Ռոն իսպանացի փորագրիչ և մուլտիմեդիա արվեստագետ է, ով բնակվում է Մյունխենում։ Նա ավարտել է Բարսելոնայի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետը, ինչպես նաև ուսանել է Մեքսիկայում և Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում։ Ռաքելը STEINDRUCK MÜNCHEN վիմագրության ստուդիայի ստեղծագործական տնօրենն է, որը գտնվում է Մյունխենի Գեղարվեստի տանը։ 

Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու վիմագրության տեսական հիմունքների մասին գիտելիքներ, գեղարվեստական տպագրության գործնական փորձ:

Կիրականացվի նաև բացօթյա գեղարվեստական տպագրության աշխատարան, որը նպատակ ունի լայն հանրությանը ծանոթացնելու վիմագրության և այլ տպագրական տեխնիկաներին։ Վարպետության դասերին կհաջորդի հանրային միջոցառում՝ «Փորագրիր Քո բացիկը» խորագրով, որի շրջանակում կամփոփվեն վարպետաց դասերի արդյունքները:

 Մասնակիցները, հնարավորություն կունենան տպել իրենց բացիկը տանելով այն տուն՝ որպես յուրօրինակ հուշանվեր:

Վարպետության դասերը տեղի կունենան օգոստոսի 6-ին և 7-ին՝ Գեղագիտության ազգային կենտրոնում /հասցե՝Սարյան 31/, իսկ «Փորագրիր Քո բացիկը» հանրային միջոցառումը՝ օգոստոցին 8-ին՝ «ՀայԱրտ» Կենտրոնում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ