Չասով Յարից ռուսական ուժերը սկսեցին խոշոր հարձակում դեպի Կոնստանտինովկայի հյուսիսային գոտի (Քարտեզ)
ՄիջազգայինՆախօրեին ռուսական բանակը հայտարարելով Չասով Յարի գրավման մասին, ինչպես եւ ենթադրվում էր, արագորեն շարունակեց հարձակումը դեպի Կոնստանտինովկայի հյուսիսային գոտի:
Սպասելի է, որ Չասով Յարից մեկնարկած հարձակման հիմնական նպատակը Կոնստանտինովյա-Դրուժովկան մայրուղին է` մոտավորապես Կոնդրատովկա-Օսիկովո հատվածում: Հաջողության դեպքում Կոնստանտինովկայի ողջ տիրույթը պահելու որեւէ տարբերակ ուկրաինական կողմին չի մնա:
Տեղի որոշ աղբյուրներ ակնարկում են, որ այդ նպատակի համար ռուսական կողմը միանգամայն լուրջ ուժեր է դուրս բերում մարտադաշտ, եւ դրա մեկնարկային կետը երեկվանից սկսված հարձակումն է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝