Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Կարեւորը՝ Եկեղեցու հույսը Տարոն Չախոյանը չէ, այլ Աստված՝ նաեւ նրա փրկության համար

Ներքաղաքական

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԸ, որը նախկինում վարում էր դեղին մամուլի էջեր, ապա պաշտոն ստացավ՝ բավական կասկածելի արժանիքների համար, ամբողջ աշխարհին, կարծես, հենց իր «արշինով» է չափում:

Անդրադարձել էինք, որ ամերիկյան Հենդերսոնի գլխավոր բանտից ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ Տեր Սերոբ քահանա Ազարյանի միջոցով, նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Գարեգին Երկրորդին եւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն: Եվ ահա այս ամենը Տարոն Չախոյանի «թեթեւ ձեռքով» ներկայացվում է՝ որպես «մեկի վրա հույս դնելու» քայլ։ Մինչդեռ իրողությունն այն է, որ անգամ աթեիստ քաղաքական գործիչն իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնում հայի հոգեւոր եւ ազգային արժեք հանդիսացող Եկեղեցու հանդեպ՝ անկախ իր նախկինում արտահայտած անձնական կարծիքից:

Նախ նշենք, որ Եկեղեցին իր 1700-ամյա պատմության ողջ ընթացքում երբեք հույսը չի դրել եւ չի դնում որեւէ անձի վրա։ Եկեղեցին ապրում է Աստծո առաջնորդությամբ ու հենց այդ հավատքով էլ հաղթահարում է թե՛ երեւելի, թե՛ աներեւույթ բոլոր թշնամիներին։ Ավելին՝ նույն տարոնչախոյանների հարցում էլ Եկեղեցու միակ հույսն Աստծո վրա է, որ մի օր դարձի կգան եւ կսկսեն ի պաշտոնե իրական պատասխանատվությամբ ստանձնել Հայոց աշխարհի անվտանգ առաջնորդությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ