Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Քաղաքային կառավարումը պարտավոր է պաշտպանել ոչ թե բետոնը, այլ քաղաքացուն. Դանիելյան

Ներքաղաքական
«Երևանում անոմալ շոգը միայն կլիմայական ճգնաժամի հետևանք չէ, այլ նաև՝ քաղաքային իշխանության վարչական ձախողման արդյունք։ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը հետևողականորեն անտեսել է բնապահպանական հիմնարար սկզբունքները՝
 
- զանգվածաբար հատել է ծառեր,
- նվազեցրել է կանաչ գոտիները,
- նախընտրել է քար և ասֆալտ՝ ստվերի և թթվածնի փոխարեն։
 
Քաղաքը դարձել է ջերմաբաշխման բաց համակարգ՝ առանց ստվեր, խոնավություն և շնչառական միջավայր ապահովող տարրերի։ Այսօր դրա գինը վճարում է քաղաքացին՝ հարկերով, առողջությամբ և կենսամակարդակով։
 
Ի՞նչ պետք է արվի`
 
1. Վերականգնել ծառային ֆոնդը՝ լայնածավալ տնկումներով։
2. Կիրառել միկրո-կլիմայական լուծումներ՝ ցայտաղբյուրներ, ստվերային կառույցներ, «սառը տանիքներ»։
3. Կանաչապատումն ընդգրկել որպես առաջնահերթություն բյուջետային և շինարարական քաղաքականության մեջ։
 
Երևանը պետք է զարգանա ոչ թե քարով, այլ՝ կյանքով։ Քաղաքային կառավարումը պարտավոր է պաշտպանել ոչ թե բետոնը, այլ քաղաքացուն», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ