⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Ինչպե՞ս է անցել Ջենիֆեր Լոպեսի երեկոն Cascade Royal ռեստորանում, ո՞ր հայկական ուտեստներն է փորձել, ո՞րն է ամենից շատ հավանել

Շոու բիզնես

Ջենիֆեր Լոպեսը երեկ իր երեկոն անցկացրել է Cascade Royal երևանյան ռեստորանում: Երգչուհու այցը ռեստորան հաճելի անակնկալ է եղել ոչ միայն այնտեղի հյուրերի, այլեւ հենց ռեստորանի անձնակազմի համար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Cascade Royal-ի մենեջեր Մարի Վարդանյանը նշեց, որ մինչեւ վերջ գաղտնի է պահվել երգչուհու այցը, իմացել են, որ նրա անձնակազմից հյուրեր են լինելու, բայց այն, որ անձամբ Լոպեսն է գալու, անակնկալ է եղել:

Մենեջերի խոսքով՝ երգչուհին նախընտրել է նստել հենց բացօթյա հատվածում՝ չխուսափելով մյուս հյուրերից: Թեեւ սկզբում, քանի որ նա մեջքով է նստած եղել, շատերը չեն նկատել նրան, իսկ երբ ճանաչել են, հաճելի իրարանցում է սկսվել:

Աստղը ռեստորանում փորձել է հիմնականում հայկական ուտեստներ՝ տոլմա, խորոված, հայկական պանիրներ, քամած մածուն, խորոված բանջարեղեն, հավ՝ պանրային սոուսով: Մենեջերի խոսքով՝ նա գոհ է եղել ընդունելությունից եւ, հատկապես, հավանել է տոլման:

Հավելենք, որ Ջեյ Լոն երեկ էր ժամանել Երեւան: Նա հանգրվանել է 7 Visions The Dvin հյուրանոցում: Երգչուհին այստեղ է իր համերգային շրջագայության շրջանակում: Նրա երեւանյան առաջին մենահամերգը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ