Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ Ռուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ) «Հրապարակ»․ Աշխարհաքաղաքական Գիքորի վիճակում. Փաշինյանը դեգերումների մեջ է

Չինաստանը արհեստական անձրևներ է ստեղծում չոր շրջաններում

Հասարակություն

Չինաստանը խստացրել է եղանակի փոփոխման միջոցառումները՝ նպատակ ունենալով ավելացնել տեղումները երկրի հյուսիսային՝ երաշտից տուժած շրջաններում, որտեղ դեռ շարունակվում է ցորենի բերքահավաքը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Չինաստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ նախորդ շաբաթ Չինաստանի հացահատիկային գոտում երկար սպասված անձրևներից հետո, իշխանությունները համակարգել են գործողությունները՝ տեղումների արհեստական ավելացման համար։

Միջոցառումները իրականացնում են հատկապես ներքին Մոնղոլիայում, Շենսիում և Շանսիում։

Եղանակի փոփոխման մեթոդներից մեկն ամպերի «ստեղծումն» է՝ հատուկ քիմիական նյութերով, ինչը կարող է իրականացվել թե՛ ցամաքից, թե՛ ինքնաթիռների կամ դրոնների միջոցով։ Այս տեխնոլոգիայի նպատակն է ուժեղացնել անձրևներն ու ձյան տեղումները, ինչպես նաև նվազեցնել կարկուտի վտանգը։

Չինաստանը հայտարարում է, որ ունի աշխարհում ամենախոշոր եղանակի մոդիֆիկացիայի ծրագիրը, և վերջին տարիներին ավելացնում է ներդրումներն այս ոլորտում՝ կապված կլիմայի փոփոխությունների հետևանքով աճող սննդի անվտանգության ռիսկերի հետ։

«Սինհուա» պետական գործակալության հաղորդմամբ՝ 2025 թվականին արհեստական տեղումների գեներացման գործողությունների ծավալը աճել է 20%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև կոնկրետ տվյալներ չեն ներկայացվել, նշվում է, որ տեղումների քանակը մոտավորապես մեկ երրորդով ավելացել է։

Միայն մեկ շաբաթվա ընթացքում ամպերի ստեղծման միջոցով հնարավոր է եղել ստանալ լրացուցիչ մոտ 500 միլիոն խորանարդ մետր տեղումներ։

Բացի արդեն նշված տարածաշրջաններից, տեխնոլոգիան կիրառվում է նաև Նինսիայում և Գանսուում։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջներըՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՌուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանը շարունակում է զինվելՍա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել«Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն«Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջՌուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)«Հրապարակ»․ Աշխարհաքաղաքական Գիքորի վիճակում. Փաշինյանը դեգերումների մեջ է«Իրավունք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը«Ժողովուրդ». Ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջևԿրեմլն ուղերձ է հղում՝ եթե խաղաղություն չհաստատվի, Ուկրաինայի համար կծավալվի նոր, ավելի աղետալի սցենարԱՄՆ-ն ուղարկում է երրորդ ավիակիր խումբը և 10,000 զինվոր՝ Իրանի հետ պատերազմը վերսկսելու համար. Wall Street JournalԿիևում երկրորդ անգամ գրոհի ենթարկվեց խոշոր կամուրջներից մեկը՝ Հարավայինը. կամուրջի հենարանը վնասված է (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պարոնյանի թատրոնն ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված