Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Քոչարյանն իր ցանկությունները ներկայացնում է որպես իրականություն. Վահան Բաբայան

Ներքաղաքական
«Քոչարյանն իր ցանկությունները ներկայացնում է որպես իրականություն: Աչքովս ընկավ, որ նա ասել է ընդդիմադիր դաշտում կա երկու հզոր ուժ՝ իր դաշինքը և Սամվել Կարապետյանի նոր ուժը: Նրան սատարող որոշ մեր քաղաքացիներին փորձեմ հիշեցնել, որ ընդդիմադիր դաշտում Քոչարյանի նշած երկու ուժն էլ գոյություն չունեն, «Հայաստան« դաշինքը քաղաքական ուժ կամ կուսակցություն չէ և դեռ մեծ հարց է թե նույն ինքը Քոչարյանն, ում հետ կգնա ընտրությունների: Դե իսկ Սամվել Կարապետյանի նոր ուժը դեռ չկա քաղաքական դաշտում: Հետևաբար, Քոչարյանի ասածը զուտ ցանկություն է, իսկ ավելի ճիշտ քաղաքական կապրիզ, նա ոչ մի ձև չի ցանկանում նկատել, ինչպես ՀՀԿ-ի դերը, այնպես էլ մյուս տարբեր ընդդիմադիր ուժերի գոյությունը քաղաքական դաշտում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, այդ պատասխանը կա` «իշխանական էգոիզմ», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ