Ռոբոտ-փոշեկուլներ, անլար մոդելներ՝ հատուկ գներով մինչ հուլիսի 27-ը
ՀասարակությունԲարի՛ գալուստ մաքրության աշխարհ՝ հագեցած Dreame-ի «խելացի» լուծումներով։
Եթե հոգնել եք անընդհատ մաքրություն անելուց, հատկապես եթե տանը երեխաներ կամ ընտանի կենդանիներ ունեք, ժամանակն է տան մաքրությունը վստահել առաջադեմ տեխնոլոգիաներին։ Dreame-ն առաջարկում է իդեալական տարբերակներ՝ խելացի, հզոր և մատչելի փոշեկուլներ, որոնք կլուծեն մաքրության ապահովման հետ կապված ցանկացած խնդիր։
Հուլիսի 14-27-ը Dreame-ն իրականացնում է հատուկ ակցիա՝ երեք մոդելներ՝ հատուկ գներով:
Եթե փնտրում եք որակյալ և հզոր ռոբոտ-փոշեկուլ, Dreame L10s Pro Gen 2-ն ճիշտ ընտրություն է։ Այս մոդելն այժմ կարող եք ձեռք բերել ընդամենը 199 990 ֏-ով՝ նախկին 239 990 ֏-ի փոխարեն։
Այս «խելացի» օգնականը ոչ միայն իրականացնում է խորը խոնավ մաքրում, այլև հագեցած է կրկնակի ռետինե խոզանակով, որը չի խճճում կենդանիների մազերը, ինչի շնորհիվ այն իդեալական մոդել է ընտանի կենդանիներ ունեցողների համար։ Այս մոդելի ներծծման հզորության ցուցանիշը 7000 Պասկալ է, ինչն ապահովում է բարձր արդյունավետություն։ Իր հզոր և տպավորիչ տեխնիկական բնութագրի շնորհիվ՝ ռոբոտ փոշեկուլը հնարավորություն է տալիս մոռանալ տանը կենդանիներ պահելու հետ կապված խնդիրների մասին՝ փոխարենը թույլ տալով վայելել չորքոտանի բարեկամների հետ շփման դրական պահերը:
Սարքի առավելություններից մեկն այն է, որ մաքրման գործընթացը հնարավոր է անհատականացնել ձեր կարիքներին համապատասխան, օրինակ՝ կարգավորել մաքրման գործողությունների հաջորդականությունը, ներծծման հզորությունը և ռեժիմները, սահմանել փոշեկուլի համար արգելված գոտիներ, վիրտուալ սահմաններ, որպեսզի դրանք, օրինակ՝ չբախվեն ընտանի կենդանիների համար նախատեսված կերի և ջրի ափսեներին, խաղալիքներին, կոշիկներին և հատակին գտնվող այլ իրերի:
Dreame L10s Pro Gen2-ն ունի նաև LiDAR տվիչով ճշգրիտ նավիգացիոն համակարգ, մաքրվելիք տարածքի «խելացի» քարտեզագրման գործառույթ, խոչընդոտների շրջանցման 3D Adapt համակարգ:
Ռոբոտ փոշեկուլը երկու պտտվող գլխիկների շնորհիվ մաքրում է, փայլեցնում ցանկացած տեսակի մակերևույթ: Գորգերի ճանաչման «խելացի» համակարգի շնորհիվ մաքրման գործընթացն ավելի արդյունավետ է դառնում: Սարքը, նույնականացնելով գորգը կամ կարպետը, ավելացնում է ներծծման հզորությունը՝ ամբողջովին կլանելով կեղտը, փոշին և մազերը:
300 մլ տարողունակությամբ ջրի բաքի շնորհիվ Dreame L10s Pro Gen 2-ն ապահովում է մինչև 105 րոպե առանց ընդհատումների մանրակրկիտ մաքրման գործընթաց: Սարքի 5200մԱ/ժ մարտկոցնապահովում է մինչև 145 քմ մակերեսի մաքրում՝ առանց ընդհատման: Երբ մարտկոցի լիցքավորման մակարդակը ցածր է, փոշեկուլն ավտոմատ վերադառնում է միացման կայան, լիցքավորվում, այնուհետև շարունակում է մաքրել այնտեղից, որտեղ կանգ էր առել:
Ակցիայի շրջանակում հատուկ գնով առաջարկվում է նաև Dreame R10 Pro Aqua անլար ձեռքի փոշեկուլը: Մոդելն առաջարկվում է հատուկ գնով՝ 139 990 ֏՝ նախկին 159 990 ֏-ի փոխարեն:
Եթե փնտրում եք համապարփակ լուծում թե՛ չոր, թե՛ խոնավ մաքրման համար, ապա R10 Pro Aqua-ն ճիշտ ընտրություն է։ Սարքի առավելություններն են ՝
- Ներծծման հզորությունը՝ մինչև 20 000 Պասկալ, հեշտությամբ կլանում է փոշու նույնիսկ ամենափոքր հատիկները:
- Կապույտ լուսավորությունն օգնում է մաքրել ամենամութ անկյունները:
- Հարմար է թե՛ հատակների, թե՛ կահույքի, առաստաղների ու դժվար հասանելի վայրերի համար։
- Մեկ լիցքավորումով ապահովում է մինչև 100 քմ մակերեսով տարածքի մաքրում։
Փոշեկուլի հավաքածուում ներառված են․
– V-աձև սիլիկոնե խոզանակ՝ 2 LED լուսարձակով՝ մութ հատվածների համար,
– Կահույքի խոզանակ,
– Հատակի նուրբ մաքրման գլխիկ, ծալվող անկյունային գլխիկ: