Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». ՀԷՑ-ում մնալու պայմանն իշխանությունների օգտին աշխատելն է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատում է ՀՀ բոլոր քաղաքների ՀԷՑ ղեկավարներին․ գրեթե բոլոր մարզերի խոշորացված համայնքների ՀԷՑ-ի ղեկավարներին արդեն ասվել է, որ դիմում գրեն ու հեռանան:

Իսկ մնալու պայմանն այն է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք պետք է աշխատեն իշխանությունների հետ․ եթե մերժում են, պետք է ազատման դիմում գրեն:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից, ով մեր հայտնածին արձագանքեց․ «Անհեթեթություն է։ Որպես կանոն՝ հեռանում են բոլոր նրանք, ովքեր այս ողջ գործընթացի մեջ իրենց չեն տեսնում, կամ գուցե նախորդ շրջափուլում այդքան էլ ազնիվ չեն եղել իրենց գործատուի, ապա նաեւ՝ պետության հետ, եւ ես իրենց չեմ տեսնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման այս շրջափուլում, կամ պարզապես իմ լիազորությունների շրջանակում, ելնելով աշխարհայացքային եւ արժեհամակարգային տարբերություններից, անվստահություն եմ հայտնում։

Ամենն արվում է Աշխատանքային օրենսգրքի՝ «ՓԲԸ-ների մասին» ՀՀ օրենքի եւ բարոյական չգրված նորմերի շրջանակներում»,-եզրափակեց Պետրոսյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ