⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Իրոք որ՝ լրիվ մանկապարտեզ է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Չէ, իրոք, շոգն իրենն անում է: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԸ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին հարցազրույց է տվել եւ խոսել հիբրիդային պատերազմից՝ մի այնպիսի լեզվով, որ մտածում ես՝ Կրեմլը ոչ միայն սցենար է գրել, այլ նույնիսկ դերաբաշխում է արել։ Ըստ նրա՝ առավոտյան ժամը 11-ին պատերազմ չսկսվի, չի նշանակում՝ մինչեւ երեկո ապահով ես։ Եվ սա ասում է ոչ թե մի հասարակ վերլուծաբան, այլ քաղաքական գործիչ: Բայց սա դեռ ամենը չէ։ Անահիտ Ադամյանի կարծիքով՝ բարերար Սամվել Կարապետյանը փաստացի կալանավորված է Ռուսաստանի համար, ոչ թե` Հայաստանի։ Այսինքն՝ հիբրիդային պատերազմը մեզ վրա է, բայց պատանդները՝ իրենց համար: Դուք բան հասկացա՞ք, մենք էլ՝ չհասկացանք:

Թունդ հակառուսական իշխող քաղաքական ուժը, որն առիթը բաց չի թողնում Ռուսաստանին քննադատելու համար եւ իր ստեղծման օրից կողմ է եղել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, հանկարծ սկսել է գովերգել նույն այդ միությունը: Էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ սոցցանցի իր էջում ՌԴ արտահանված ծիրանի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել՝ գրելով. «Եթե կհիշեք, երբ ծիրանի արտահանումը այս տարի նոր-նոր էինք սկսել, եւ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար մի քանի մեքենա ծիրան հետ էին ուղարկել ՌԴ-ից Հայաստան, մեր պսեւդո ընդդիմությունն ու պսեւդո փորձագետ-տնտեսագետ-քաղաքագետ ու ամենինչագետները մամուլով ու սոցցանցերով գոռգոռում ու անկանոն շարժումներ էին անում, թե բա՝ հասեք, փրկեք, հարայ-հուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում եւ թափվում է ծառերի տակ: Իսկ հիմա ներկայացնեմ վիճակագրությունը հունվար-հուլիսի համար.2024-ին արտահանվել է 32676 տոննա ծիրան, 2025-ին՝ 51677 տոննա ծիրան։ Աճը կազմում է 19001 տոննա կամ 58,2 տոկոս»։ Ասել-ասել էր, մի քիչ էլ անկեղծանար Պապոյանը, պիտի հավելեր՝ մերսի քեզ, Պուտին Վլադիմիրիչ:

Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ այսուհետ քաղաքականության մեջ կհիշվի ոչ միայն քաղհասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելով, այլ նաեւ՝ սեփական թիմը: «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ տեղեկացրել, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը կապ չունի Հայկ Մարությանի հետ: ««Ազգային առաջընթաց» խմբակցությունը մենք ենք՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադիրներն ու անդամները, իսկ Հայկ Մարությանը եւ նրա կողմից նշանակված խմբակցության ղեկավարը, որոնք մեր ցուցակով ընտրվել են ավագանի, որեւէ կապ չունեն այդ խմբակցության բուն էության հետ, այսինքն՝ նրանց ելույթները, խոսքերը, գրառումները կամ հայտարարությունները մեր անունից չեն, այլ Մարությանի անունից են կամ իրենց նոր ուժի անունից։ Այսուհետեւ «Ազգային առաջընթաց» կուսակցության ու խմբակցության անունից հայտարարությունները չխառնեք մարությանական ելույթների հետ։ Այս մարությանական խմբակը դեմ է հանդես եկել մեր գրեթե բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետ Ավինյանի իմպիչմենթի նախաձեռնություններին, դրա փոխարեն նրանք ուժ ու եռանդ չեն խնայում ինձ՝ մեր խմբակցությունից հեռացնելու անհաջող փորձեր անելու համար. վերջերս խնդրել են Ավինյանի աշխատակազմին, որ ինձ տեղափոխեն նիստերի դահլիճի ամենավերջ, հանեն ինձ հանձնաժողովներից, հանձնարարել են խմբակցության փորձագետներին չկատարել իմ հանձնարարությունները, փոխել են սենյակի բանալին, որ ես չկարողանամ քաղաքացիների ընդունելություն կազմակերպել եւ այլն։ Կարճ ասած՝ մանկապարտեզ»: Իրոք որ՝ լրիվ մանկապարտեզ է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված