Նա ապրում է Երեւանի համար (Պրեմիերա)
ՄշակութայինՀյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շեւայի համար, ով առաջին անգամ երգելու է հայերեն՝ արտակարգ առոգանությամբ, վանկերի բացառիկ արտասանությամբ, բառերի նուրբ ելեւէջներով ներկայացնով` մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի «Երեւան» ստեղծագործությունը։
Շատ պետություններ այցելած գերմանուհին սիրո ու հարգանքի բացառիկ վերաբերմունք է տածում ջերմ Հայաստանում։ Ապրել եւ ստեղծագործել Հայաստանում նրա երազանքներից մեկն է։ Երգչուհու մայրն է սերմանել սեր Հայաստանի հանդեպ, իսկ 20 տարեկան հասակում արդեն նրանք որոշում են այցելել Հայաստան եւ բացահայտել ու զգալ հրաշք երկիրը։
Առաջին անգամ, ոչ մի բառ չիմանալով հայերեն, նա որոշում է կայացնում նույնիսկ տեսահոլովակ նկարահանել Երեւանի մասին ու ասել երգով, որ նա «Ապրում է Երեւանի համար»։
Ձեր դատին ենք հանձնում իր ուրախությունը, նա քաջություն գտավ իրականություն դարձնելու Ռոբերտ Ամիրխանյանի «Երեւան» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակի նկարահանման եւ իրագործման համար իր մեծ ավանդն ու նվիրատվությունն ունի Ադամ Բարրոն, ում բազում ջանքերի եւ հետեւողականության արդյունքում էլ ստեղծվեց այս նախագիծը։
