Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

«Ուժայիններն անօրինական գործողություններ են կատարել հեռախոսիս մեջ առկա տվյալների հետ»․ Գեղամ Մանուկյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․

ՀՀ քննչական մարմինների հակասահմանադրական, խայտառակ գործողությունների հետևանքով, երբ բռնի ուժով բնակարանիցս գողացան անձնական օգտագործման բջջային հեռախոսս, 21 օր հետո միայն հնարավորություն եմ ստանում օգտվել իմ սոցէջերից:

Երեկ երեկոյան, առանց մի բացատրության, ներողության ու պարզաբանման, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն անխոս վերադարձրեց հեռախոսս։

Առաջիկայում առիթ կունենամ փաստարկված, միջազգային կառույցների ուսումնասիրման հիման վրա ներկայացնել, թե այս օրերին ինչ անօրինական գործողություններ են ուժայինները կատարել հեռախոսիս մեջ առկա տվյալների հետ։

Մինչ այդ հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը լիովին անհաղորդ, քար լռությամբ անտեսում է այս դեպքի առիթով իրեն ուղարկված հանցագործության մասին հաղորդումների երկու դիմումներս։

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ բոլորիդ հետ շփվելու, մեր քաղաքական և կուսակցական աշխատանքը ներկայացնելու։

Ու վերջում՝ նոր օր, նոր պայքար՝ հանուն Հայաստանի Հանրապետության լիակատար ազատագրման և ինքնիշխանության։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ