ՀՐԱՏԱՊ. Աղմկոտ գործերով հայտնի փաստաբանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին եւ ոչ միայն
Բաց հայտարարություն Հայաստանի կառավարությանը, ՄԱԿ-ին, Յունեսկոյին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին
Այն, որ բնական իրավունքի նորմ համարվող արժանապատվությունը տարիներ առաջ հարկադրաբար խլվեց հայերից հանրահայտ փաստ է։ Հանրահայտ փաստ է նաև, որ գալու է հատուցման ու պատասխան տալու ժամը։ Ժամ, որին արժանի պիտի լինես քո հավատքով, աշխատանքով, պարտադիր պայման 'միասնաբար։
Արձանագրում եմ,որ Այվազովսկու կտավների ուժն աշխարհ է վերափոխել,սերունդներ են կրթվել ,դաստիարակվել,հզորացել։ Այժմ, աշխարհի տիրակալներ ձեր, բոլորիդ աչքի առաջ հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։
Համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Իվան Կոնստանտինովիչ Այվազյան) հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համամարդկային մշակութային ժառանգության մաս։ Ադրբեջանի կողմից նրա հուշարձանի վնասումը կամ վերացումը միջազգային իրավունքի և մշակութային պաշտպանության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է։
1. 1954 թ. Հաագայի կոնվենցիա՝ «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին»
Հոդված 1 – արձաններն ու արվեստի գործերը դասվում են մշակութային արժեքների շարքին։
Հոդված 4(3) պետությունները պարտավոր են ձեռնպահ մնալ մշակութային արժեքների վնասումից՝ անգամ խաղաղ պայմաններում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. և 2005 թ. կոնվենցիաներ
2003 թ․ Կոնվենցիա՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին։
Ադրբեջանը պարտավոր է հարգել հայ ժողովրդի մշակութային ինքնությունը։
ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր (ՔՓԻԴ, 1966 թ.)
Հոդված 27 – ազգային փոքրամասնությունները իրավունք ունեն պահպանել իրենց մշակույթը, լեզուն և ավանդույթները։
. ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիա (1965 թ.)
Հոդված 5 – արգելում է խտրական վերաբերմունքը ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով՝ հատկապես մշակութային իրավունքների ոլորտում։
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դեռևս Տիմբուկտուի գործով ամրագրեց, որ մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը կարող է դիտարկվել որպես հանցագործություն Menschlichkeit-ի (մարդկայնության դեմ ուղղված) համատեքստում։
Այվազովսկու արձանի ոչնչացումը չունի որևէ իրավաչափ հիմնավորում և փաստացի հանդիսանում է՝
ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆ
Ազգային ատելության հիմքով մշակութային ժառանգության դեմ
Այս գործողությամբ Ադրբեջանը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, այլ նաև խոչընդոտում է մշակութային երկխոսության և հաշտեցման գործընթացները տարածաշրջանում,
Հաշվի առնելով վերոգրյալը՝
Հայցում եմ.
1. Միջազգային համապատասխան կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական և իրավական գնահատական։
2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների միջամտություն՝ մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ։
Փաստաբան' Լևոն Բաղդասարյան։
