Պորտուգալիայի հավաքականը դիմել է երկրպագուներին Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականը իր սոցցանցի էջերում գրառում է կատարել 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերաբերյալ.
«2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման խաղերը մեկնարկում են Հայաստանում, և դուք կլինեք մեր 12-րդ խաղացողը։ Մեր թիմն ունի ձեր՝ 12-րդ խաղացողի աջակցության կարիքը»,- ասված է գրառման մեջ։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20։00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝