Սուրբ Էջմիածինը գրավել Նիկոլին անհրաժեշտ է. Աննա Մկրտչյան
ՆերքաղաքականՓաշինյանի կողմից թեպետ հայտարարվել էր, որ նախատեսում է Էջմիածնի հրապարակում հանրային հանդիպում՝ Վեհարանն, այսպես ասած, «ազատագրելու» օրակարգով եւ մամուլում էլ տեւական ժամանակ է, ինչ օրեր են մատնանշվում, բայց այն այդպես էլ դեռ տեղի չունեցավ: Արդյոք նա հետ է կանգնել իր ծրագրից, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ այսպես պատասխանեց․
— Եթե գլոբալ իմաստով նայենք, հարցը կհնչի՝ արդյոք Նիկոլը հետ կանգնե՞լ է ՀՀ-ն կործանելու իր ծրագրից։ Ո՛չ, հետ չի կանգնել, քանի որ դա իր ծրագիրն է: Թուրքն ու ադրբեջանցին իրեն իշխանության են բերել այստեղ դրա համար։ Իհարկե, այդ ծրագրից ինքը հետ կանգնել չի կարող, քանի որ այն բարեհաճությունը, որ վայելում է Էրդողանի ու Ալիեւի մոտ, միանգամից կավարտվի։ Ինքը շատ լավ գիտի, որ որեւէ հենարան չունի ՀՀ-ի ներսում, ներքաղաքական անկայունությունը, անհանդուրժողականությունն իր հանդեպ օրեցօր մեծանում է, ինքը դրանից հետ չի կանգնելու։ Սուրբ Էջմիածինը գրավել Նիկոլին անհրաժեշտ է, որպեսզի ազգային ինքնության հենասյուները կործանի, որովհետեւ պետությունն արդեն կործանման եզրին է, հանկարծ վերականգնելը բացառելու համար պետք է ժողովրդին նվաստացնել, ինքնության սյուներ քարուքանդ անել, որից հետո թե ինչ ազգանունով մեկը կգա այստեղ աշխատելու թուրքի ստրուկ, էական չէ:
