Հ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեք Դատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ռուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The Economist Bloomberg. Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը գրանցել է նավթի արտահանումից ռեկորդային եկամուտ Երբ կսկսվի Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի նոր փուլը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում

«Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբը դիմել է ՌԴ նախագահին ու առաջադեմ մարդկությանը օկուպացված Արցախում պատմամշակութային ու հակաքրիստոնեական ցեղասպանությունը կասեցնելու խնդրանքով

ՍԻՄ-Հայտարարություններ

«Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբը խստիվ դատապարտում է  ադրբեջանական նացիստների հերթական բարբարոսությունը  օկուպացված Արցախում, որի արդյունքում քանդվեց ռուսաստանյան` ազգությամբ հայ,  աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու արձանը: Ընդ որում, այդ բարբարոսությունը կատարվել է հատուկ` վայրի ցեղերին բոնորոշ այլասեռվաությամբ, մեծ ծովանկարչի ծննդայան օրը` հուլիսի 29-ին:

Ադրբեջանի նացիստական իշխանությունները  Արցախում բնիկ հայ ժողովրդի  բռնի դեպորտացիայից հետո  իրականացնում են  հայ ժողովրդի թողած պատմամշակութային ու քրիստոնեական ժառանգության բնաջնջումը: Ոչնչացվում են  արձաններ, հուշակոթողներ, եկեղեցիներ, դամբարաններ, Մեծ հայրենական պատերազմի հերոսներին նվիրված հուշարձաններ, խաչքարներ, գերեզմանոցներ:

Սակայն այս անգամ Ալիեւի  մոլուցքը ուղղված է նաեւ  ռուս մեծ մշակույթի դեմ եւ հանդիսանում է վերջին շրջանում Ադրբեջանի բացահայտ հակառուսական քաղաքականության անմիջական շարունակությունը, որի արդյունքում լկտի հարվածներ հասցվեցին ռուսական լրատվամիջոցներին, մշակութային հաստատություններին եւ անգամ ՌԴ  շարքային քաղաքացիներին: Հիշեցնենք, որ  Իվան Այվազովսկու արձանը  տեղադրվել էր Արցախի ռուս  համայնքի  եւ  Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների նախաձեռնությամբ:

Այս վայրագությունը ուներ նաեւ  որպես թիրախ` Ղրիմի Հանրապետության իշխանություններին եւ ազգաբնակչությունը, որտեղից են Իվան Այվազովսկու արմատները եւ որտեղ մեծ ծովանկարչին պաշտում են յուրքանչյուր քաղաքում ու գյուղում ` իր մեծ ներդրումներ համար, որոնք նա կատարել է Ղրիմի զարգացման ու բարեկեցության համար: Հավանաբար դրանով Ալիեւը  փորձում է հաճոյանալ իր ուկրաինական գաղափարակիցների ու եվրոմիության  ու Անգլիայի տերերի մոտ չբավարարվելով իր բազմաթիվ հայտարարություններով, թե չի ճանաճում Ղրիմի ժողովրդի ազատ ինքնորոշումը եւ  Ռուսաստանի կազմ վերադառնալը:

Ազգային մշակույթի դեմ  արշավանքը  Ալիեւը  կրկնօրինակել է իր գաղափարակից եղբայր Ուկրաինայի արյունոտ կառավարիչ  Զելենսկուց, որը  Ուկրաինայում ոչնչացնում է բազմաթիվ հուշարձաններ, որոնք առնչվում են  ռուսական  կամ խորհրդային տարիների  մեծ մշակույթի հետ: Այնտեղ քանդվել են Վիսոտցկու, Պուշկինի, խորհրդային բանակի մեծանուն  հրամանատարների, Մեծ հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ եւ անգամ եղբայրական գերեզմաններ:

Նացիզմի այսպիսի բարբարոս  ու այլանդակ դրսեւորումները եւս  մեկ անգամ ապացուցում են նացիզմի գաղափարախոսության այլասերվածության եւ հակամարդկային բնույթի էությունը:

Ալիեւը երեւակայել , որ կարող է  անընդհատ եւ ամենալկտի կերպով  խախտել  միջազգային իրավունքը, համամարդկային բարոյականության նորմերը, տարածել ազգային խտրականություն ու ատելություն: Հավանաբար իր անպատժելիության մեջ  համոզմունքը  նրա մոտ առաջացրել է  Ուկրինայում  ռուսական մշակույթի ու Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ կատարած  զանգվածային հնացագործությունների հանդեպ եվրոպական երկրների  լռելյալ, իսկ երբեմն նաեւ բացահայտ աջակցությունը: Սակայն վստահ ենք, որ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, այդպես էլ այժմ նացիզմը աշխարհում կրելու կործանարար պարտություն, իսկ նացիզմի պարագլուխները ստանալու են իրենց արժանի պատիժը:

Մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնության  մեծարգո նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով կասեցնել  Արցախում ռուս եւ հայ ժողովուրդների պատմամշակութային արժեքների ու քրիստոեական  քաղաքակրթության հուշարձանների բարբարոսական ու զանգվածային ոչնչացումը:

Մենք դիմում ենք նաեւ աշխարհի բոլոր  առաջադեմ քաղաքական, հասարակական ու պետական գործիչներին, կազմակերպություններին, մշակույթի  ասպարեզի գործիչներին իրենց ձայնը բարձրացնել օկուպացված Արցախում պատմամշակությաին ու հակաքրիստոնեական ցեղասպանությունը դադարեցնելու համար:

«Ղրիմի բարեկամներ» միջազգային շարժման համակարգող խորհրդի փոխնախագահ, հայաստանյան ակումբի նախագահ Հայկ Բաբուխանյան

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքիցՀ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեքԴատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ)Երբ տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումըՄիքայել Մինասյանին հրավիրել են Գլխավոր դատախազությունԶավեշտալի է տեսնել՝ ինչպես է Մեծ Բրիտանիայի պատգամավոր Էդվարդ Լեյը ԵԽԽՎ ամբիոնից պաշտպանում Հայ Առաքելական ԵկեղեցունՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ ԱբրահամյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումՌուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The EconomistBloomberg. Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը գրանցել է նավթի արտահանումից ռեկորդային եկամուտԵրբ կսկսվի Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի նոր փուլըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածԿենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվումԱյս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի«Իրավունք». Տիրադավների խրախճանքը«Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին«Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է«Հրապարակ»․ Մասսայաբար կտրվում են դատավորի քննությունից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված