Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին․ Արա Աբրահամյան

Ներքաղաքական

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին ասել է, որ կօգնի Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերի միավորմանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։

«Չնայած ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու առողջ ուժերի միավորմանը, որոնք ունակ են հետևողականորեն և հայրենիքի հանդեպ սիրով օգտագործել առկա տնտեսական և մարդկային ներուժը, այդ թվում՝ սփյուռքը, Հայաստանը վերակենդանացնելու համար», - ասել է նա։

Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, մեծացնում է Հայաստանի պարտքը և նպաստում է գների բարձրացմանը։

«Վերջին յոթ տարիների պատմությունը տխուր վկայություն է այն մասին, թե ինչպես է Փաշինյանը, տրամադրությունների մանիպուլյացիայի միջոցով, իրեն հավատացող մարդկանց ակամա դարձրել այն խաբեության և ազգային ողբերգության մեղսակիցներ, որոնց այսօր ականատես ենք լինում», - հավելել է նա։

Աբրահամյանը նաև նշել է, որ հայերի մեծամասնությունը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է միավորվել դրա պահպանման և բարգավաճման համար։ «Եվ մենք պետք է շփվենք նրանց հետ, ովքեր սխալվում են և բացատրենք նրանց մի պարզ բան. կարելի է կորցնել բիզնեսը, բայց սկսել զրոյից և հարստանալ, կարելի է կորցնել և նորից ընկերներ գտնել, բայց նա, ով կորցնում է հայրենիքը, կորցնում է ամեն ինչ», - հավելել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ