Բերանս բացել չտան. Ինչ է ասել Դիանա Գասպարյանը մտերիմ շրջապատում
ՆերքաղաքականԷջմիածնի նախկին քաղաքապետ, ՔՊ-ն լքած Դիանա Գասպարյանի շուրջ օղակը սեղմվում է։ Նրա ամուսնուն, ում մինչեւ վերջերս փորձում էին աղմկոտ սպանության գործով ջրից չոր հանել, ըստ լավատեղյակ աղբյուրների, շուտով կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։ Ավելին, վերջին շրջանում իրավապահները նախկին քաղաքապետի տանից դուրս չեն գալիս տարբեր գործերի շրջանակներում։
Դիանա Գասպարյանը մտերիմ շրջապատում արդեն սկսել հաթաթաներով խոսել, թե իրեն խեղճացնել չի լինի, ավելին, ըստ նույն շրջանառվող լուրերի, վերջինս ասել է.«բերանս բացել չտան»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
