Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում է
ՍպորտԱՄՆ ներկայացուցիչ Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում է, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Նախորդ փուլում Արոնյանը 2-0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին:
Մրցաշարն անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով՝ միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝