Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ Հիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասին Կարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, Լուսանկարներ Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրում ՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Բաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունը Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Հայաստանում թրшֆիքինգի դեպքերն ավելացել են

Պատահար

Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում հուլիսի 30-ին ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից մեկնարկում է «Կապույտ սիրտ» խորագրով իրազեկման արշավը, որին Հայաստանը միացել է 2020 թվականին՝ ամեն տարի իրականացնելով տարբեր միջոցառումներ։

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանը նշեց, որ նախարարությունը գործընկերների հետ սկսում է 5-ամսյա իրազեկման արշավ։ 

 

«Արշավի իրականացման նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը։ Միջոցառումներն անցկացվելու են մինչև դեկտեմբերի 2-ը, որը Ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ օրն էլ ամփոփվելու են աշխատանքները։ Իրազեկման աշխատանքներն իրականացվելու են մեծ ծավալով հատկապես մարզերում, մասնավորապես՝ խոցելի խմբերի շրջանում»,-ասաց Անի Թաթոյանը։ 

 

 

Ներկայացնելով սպասվող իրազեկման աշխատանքները՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանն ընդգծեց, որ իրազեկում իրականացվելու է ոչ միայն խոցելի խմբերի շրջանում: Այդ առումով թիրախավորվելու է նաև երիտասարդությունը։

 

«Նրանք նոր են մտնում կյանքի աշխատանքային փուլ և պետք է իրազեկված լինեն ու կարողանան աշխատել։ Իրազեկման աշխատանքները կատարվելու են ոչ միայն մարզային այցերի շրջանակում, անմիջական շփումներով, այլև շեշտադրվելու է համացանցը։ Այսօր թրաֆիքինգի դրսևորումները տեղափոխվել են նաև ինտերնետ հարթակ։ Իրազեկումն ու կանխարգելումը նույնպես պետք է տեղափոխել համացանց։ Մեր նպատակն է մարդկանց հասցնել այն, որ յուրաքանչյուրը ճիշտ գնահատի իրավիճակը և խնդրի դեպքում դիմի համապատասխան մարմիններին»,-ասաց Արզուման Հարությունյանը։ 

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ վիճակագրությունը, որը ցույց է տալիս դեպքերի աճ։ Հանրապետությունում 2023 թվականին նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը՝ սեռական շահագործման, մնացածն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ է եղել։ 2024 թվականին 38 քրեական վարույթ է եղել, որից 20-ը՝ սեռական, մնացածն՝ աշխատանքային շահագործմանն է վերաբերել։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն 22 քրեական վարույթ կա։ 

 

«Բացահայտման աճը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով. նախ, կուզենայի նշել իրավապահ մարմինների աշխատանքը՝ բացահայտման տեսանկյունից։ Մյուսն այն է, որ, բնականաբար, իրազեկման աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են։ Մարդիկ ավելի տեղեկացված են դառնում ու ճիշտ են արձագանքում իրավիճակին»,-ասաց Տիգրան Կիրակոսյանը։ 

 

Թրաֆիքինգի թեման շարունակելով՝ Արզուման Հարությունյանը նկատեց, որ եթե տարիներ առաջ Հայաստանը համարվում էր թրաֆիքինգի ելքի երկիր, ապա այսօր այն դարձել է նպատակակետ։ Այսինքն՝ Հայաստանում նկատվում են այլ ազգի ներկայացուցիչներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքեր։ Նա կարևորեց աշխատանքի նպատակով Հայաստան եկած քաղաքացիների շրջանում ևս իրազեկման աշխատանքներ իրականացնելը։ Ի հավելումն նրա ասվածի՝ Տիգրան Կիրակոսյանը նշեց, որ օտարերկրացիներին,՝ Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու մասով կան քրեական վարույթներ, դրանց թվում չկան դատական հեռանկար ունեցողներ։ Այսինքն, կամ կարճվել են կամ նախաքննության փուլում են գտնվում։  

 

Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման հանձնաժողովը միակ իրավասու մարմինն է, որը անձին ճանաչում է հատուկ կատեգորիայի զոհ՝ պաշտպանություն և աջակցություն տրամադրելու նպատակով։ Դա կարող է լինել առաջնային բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատողի խորհրդատվություն և այլն։  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետՄահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկին ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազությունՀիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասինԿարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, ԼուսանկարներԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրումՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունըԲաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունըՆոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՋեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համարԱմենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված