Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Արամ Սարգսյանը՝ նոր Կորեյկո՞

Վերլուծություն

Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ին խոստանում էր, որ եկել է ժամանակը Հայաստանի Հանրապետությունում փակելու խնամի-ծանոթ-բարեկամ խմբապետական էջն ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, բայց պարզվում է` ոչինչ չի փոխվել: Միայն թե, խնամի-ծանոթ-բարեկամ «ինստիտուտի» նիկոլական էջն է բացվել:

Հայաստանի տնտեսա-քաղաքական վերնախավում ստվերային կապերը, ընտանեկան հարաբերություններն ու կուլիսային համաձայնություններն այսօր իրավիճակ են թելադրում։ Այս անգամ խաղի մեջ է Երեւանի ավագանիում իշխող ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի եղբոր փեսա Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Նա, ում անունը կապված է մի շարք կասկածելի շինարարական եւ ներդրումային նախագծերի հետ:

Այսպիսով, ըստ շրջանառվող լուրերի, փեսա Տեր-Ղազարյանը դառնում է նոր սեփականատերը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ)՝ պետականացման դիմակով իրականացվող հնարավոր օտարման գործընթացում։ Եթե ժամանակին Իլֆն ու Պետրովը հայտնի «Ոսկե հորթում» ստեղծեցին Կորեյկոյի կերպարը՝ որպես խորհրդային տնտեսության ստվերային խոշոր կապիտալիստի, ապա այսօր Կորեյկոյի տեղը Հայաստանում, կարծես թե, զբաղեցնում է Արամ Զավենիչը։ Ինչպես վերջինս է համեստ ու զուսպ՝ տակից իր հարցերը լուծում, այնպես էլ փեսա Տեր-Ղազարյանը, մեկ գրառումներ է կատարում սոցցանցերում, մեկ էլ հանկարծակի ջնջում ու հայտնվում ՀԷՑ-ի գլխավոր շենքում, հետո՝ Սեւանի ափին, ու, իհարկե, «պատահական»՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողքին։ Կորեյկոյի դասական ոճով՝ նա ժխտում է ամեն ինչ, բայց միաժամանակ ոչինչ չի բացառում։ Բառացիորեն, նույն «թատերական պասիվությամբ»։

Եվ հարցերի հարցը մնում է այն՝ եթե ոչինչ չես թաքցնում՝ ինչո՞ւ խուսափել հրապարակայնությունից։ Դրա համար էլ ասում ենք, որ այս ամենը հիշեցնում է Կորեյկոյի ձեռագիրը, երբ նա «չարաճճիորեն» թաքցնում էր միլիոնները բանկերի ու բարձերի տակ։

Համենայնդեպս, Տեր-Ղազարյանին պատկանող «Ջի Թի Բի հոլդինգս»-ից չեն հերքում լուրերը, թե իրենց ընկերության համասեփականատերը կարող է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: «Ջի Թի Բի հոլդինգս»-ի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում կրկնել է իր ավելի վաղ արված պնդումը՝ ընկերությունը ՀԷՑ-ը գնելու բանակցություններում ներգրավված չէ, սակայն սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի հնարավոր մասնակցությունը նա չի բացառել: Իսկ սրան զուգահեռ Տեր-Ղազարյանը շարունակում է սոցցանցում գրել (դեռ չի ջնջել). «Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել եւ որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել: Խնդրում եմ ինձ/մեզ հանգիստ թողեք»:

ԿՈՐԵՅԿՈՆ ԴԵՌ ՈՂՋ Է, ՊԱՐԶԱՊԵՍ, ՓՈԽԵԼ Է ԱՆՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

Երեւի թե, Արամ Զավենիչը չի զգուշացրել եղբոր փեսային, որ քննադատությունն իրեն էլ է հասնելու: Ավելին՝ չի ասել, որ Կորեյկոն դեռ ողջ է։ Նա պարզապես փոխել է անունը եւ ժամանակը։ Արամ Սարգսյանն այս ամենի ֆոնին երեւում է ոչ թե իբրեւ քաղաքական գործիչ, այլ՝ որպես համակարգի շահառու՝ ընտանեկան կապերով ամրացված տնտեսական ստվերային շահերի ապագա երաշխավոր։

Այսպիսով՝ ինչ ունենք իրականում: Արամ Սարգսյան՝ մերձիշխանական քաղաքական դերակատար, որի ընտանեկան բիզնեսները ծաղկում ու բարգավաճում են Նիկոլ Փաշինյանի օրոք, Գրիգոր Տեր-Ղազարյան՝ Զավենիչի ազգական, բայց ֆորմալ առումով առնչություն չունեցող, պետականացվող ՀԷՑ, որին պետությունը, ըստ հայտարարությունների, ժամանակավորապես է կառավարելու եւ անհասկանալի գործընթացներ՝ առանց գնահատականների, առանց թափանցիկության, առանց հստակ քայլերի։

Իշխանությունը չի թաքցնում՝ ՀԷՑ-ը կարող է կրկին անցնել մասնավորի։ Բայց ո՞վ է այդ մասնավորը։ Եվ եթե դա դառնում է Տեր-Ղազարյանի նման «աննկատ» գործարարներից մեկը, ստացվում է՝ ՀԷՑ-ը «ազգայնացվում է»՝ հանուն նրա, որ ավելի հեշտ հետագայում փոխանցվի «սեփական» օլիգարխիկ շրջանակի։ Ուրիշ էլ ի՞նչ եզրահանգման գանք, եթե ՀԷՑ-ը դեռ չեն վաճառել, բայց փեսա Տեր-Ղազարյանն արդեն շենքում է։ Չեն ստորագրել ընդունում-հանձնում, բայց տեղերը «բաժանված» են։ Էլ ի՞նչ թաքցնել, երբ ամեն ինչ այդքան բաց է։

Ի դեպ, Տեր-Ղազարյանը միայն ՀԷՑ-ի հույսին չի մնացել: Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է նրա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որտեղ եւս միլիոնների մասին է խոսքը:

ՔԱՆԻ ՆԻԿՈԼԸ ԿԱ, ԶԱՎԵՆԻՉԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՇՈԿՈԼԱԴ ՈՒՏԻ

Ընդհանրապես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է այն պնդմանը, որ մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում՝ բացառապես Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունում անցկացրած սոցհարցման արդյունքում: Այս կուսակցության կարկառուն դեմքերին արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը բոլորովին վերջերս դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր, Անի Խաչատրյանը Երեւանի ավագանիում վայելում է խմբակցության ղեկավարի պաշտոնը, այն էլ ի՜նչ խմբակցության՝ իշխող ուժի կոալիցիոն գործընկեր: Էլ չասենք՝ դատավոր Մասիս Մելքոնյանի մասին, որը նույն այս կուսակցության անդամ էր, հետո դուրս եկավ, դարձավ դատավոր, որպեսզի կալանքներ նշանակի բոլոր նրանց, ովքեր այս իշխանությանը դեմ դուրս կգան:

Այո՛, աջ ու ձախ կտրում է Զավենիչի թուրը, փաստը նաեւ այն է, որ Նոր Նորքի նախկին թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանն ազատության մեջ է՝ հրապարակային, ավելի ճիշտ՝ ուղիղ եթերում մարդ ծեծելուց հետո: Հիշեցնենք՝ դեռ պաշտոնավարման ժամանակ թաղապետարանի աշխատակիցների հետ միասին Տեր-Մարգարյանը ծեծի էր ենթարկել քաղակտիվիստ Արթուր Չախոյանին ու այդպես էլ մնաց անպատիժ: Միայն հանրային մեծ աղմուկից հետո՝ հրաժարական տվեց:

«Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին երկու ամսով կալանավորում են՝ ՔՊ-ական Տիգրան Մակարյանին ծեծելու համար։ Իսկ երբ տասը հոգով հարձակվեցին ինձ վրա՝ բացահայտ քաղաքական դրդապատճառներով, իրավապահ համակարգը նրանց ձերբակալելու փոխարեն՝ ինձ ձերբակալեց։ Այս երկրում ոչ թե օրենքով է ղեկավարվում, այլ՝ կուսակցական պատկանելությամբ», - արձանագրել էր Արթուր Չախոյանը:

Ի դեպ, ինչպես իր նախկին ու ներկա կուսակցականները, այնպես էլ հենց ինքը՝ Արամ Զավենիչը Նիկոլի բերած «ապագայի» ամենամեծ շահառուներից է: «Իրավունքն» ավելի վաղ անդրադարձել էր, որ Ազգային ժողովը քառապատկեց ցեմենտի ներկրման պետական տուրքը, բայց միաժամանակ չփոխեց կլինկերի՝ նույն այդ ցեմենտի հումքի ներմուծման մաքսատուրքը։ Եթե նույնիսկ ցեմենտի շուկայով չես հետաքրքրվում, այս համադրությունը չզարմացնել չի կարող։ Ցեմենտ ներմուծելն այժմ թանկ է՝ 8,000 դրամ յուրաքանչյուր 100 տոննայի դիմաց։ Իսկ կլինկեր ներմուծելն՝ անվճար, զրո դրամ։ Իսկ գիտե՞ք` ով է կլինկերի հիմնական ներմուծողը Հայաստանում։ Պարզվում է՝ «Շինցեմենտ» ընկերությունը, որը պատկանում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի որդուն՝ Գուրգեն Սարգսյանին։

Ստացվում է, որ Արամ Զավենիչը ոչ թե մի կողմ կանգնած դիտորդ է, այլ այս իշխանության լիիրավ շահառու։ Որդին ցեմենտի բիզնեսում է, փեսան տեղավորվում է էլեկտրական ցանցերում։ Բոլոր կողմերից «դասավորված» է։ Պետությունը վերածվել է սուպերմարկետի, որտեղ ով իրենց «մարդն» է, նրան էլ բաժին է հասնում ամենալավ պատառը։ Իմաստուն ժողովուրդն ասում է՝ ով հացը թխում է՝ նա էլ պիտի ուտի, բայց Հայաստանում հացը թխում է ժողովուրդը, իսկ ուտողները՝ միայն զավենիչներն են։ Հայաստանի պետական շահերի հաշվին մարդիկ իրենց սեփական շահն են առաջ մղում՝ արդարացնելով իշխանության հանձնողական, պարտվողական, ուրացման քաղաքականությունը: Ու ինչպե՞ս չասես՝ ժողովուրդը դեռ մի կողմ՝ բա Վազգեն Սարգսյանի հիշատա՞կը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված