ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀՐԱՁԻԳ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՌԵԿՈՐԴ ՈՒ ԴԱՐՁԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտՖրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող մարզական հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 50 մետր վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցեց համաշխարհային ռեկորդ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տղամարդկանց Հայաստանի թիմը 1738 միավորով նվաճեց նաև թիմային բրոնզե մեդալ։ Լիլիթ Մկրտչյանը նույն մրցաձևում 572 միավոր արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։ Կանանց Հայաստանի հավաքականը 1685 միավորով նվաճեց թիմային արծաթե մեդալ։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝