Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ
ՀասարակությունՀեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ Նման որոշում կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։
Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։
Նա հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
