Եվրոպայի առաջնության ժամանակ արդբեջանցի մարզիչը մենամարտի ժամանակ հարձակվել է մրցավարի վրա (տեսանյութ)
ՍպորտՍերբիայում անցկացված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ արդբեջանցի մարզիչը մենամարտի ժամանակ հարձակվել է մրցավարի վրա, հաղորդում է telegraf.rs-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի Յուսիֆ Աղաքիշիեւի եւ սերբ Վիկտոր Մայստորովիչի մենամարտի ժամանակ։
Մրցավար Ստեֆան Կուբալեւսկին նկատողություն է արել ադրբեջանցուն ձեռնոցի բաց կողմով հարվածելու համար։ Դրանից հետո մարզիչը մտել է ռինգ, բռնել մրցավարի կոկորդից եւ սկսել խեղդել։
Ադրբեջանցի մարզիկն ու մարզիչը որակազրվել են։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝