Քրեակատարողական հիմնարկներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակը
ՔրեականՔրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ:
Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական հիմնարկներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակը.
Բջջային հեռախոսներ՝ 853 (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 772)
Ինքնաշեն ոգելից խմիչք՝ 788.45 լիտր (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 611 լիտր)
Դեղահաբեր՝ 184.5 հատ (2024թ․ 1-ին կիսամյակ՝ 94 հատ)
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
