Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Արեւմուտքի ծրագիրն է հայի չգոյությունը՝ ո՛չ որպես քաղաքական, ո՛չ որպես ֆիզիկական տարր. Աղաջանյան

Թեմա

Անդրադառնալով Մեղրիով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ տրամադրելու եւ այն ամերիկյան կողմին արտապատվիրակելու մասին հայտարարություններին՝ Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի առջեւ մեծ խնդիր է դրված՝ չեզոքացնել հանրային ընդվզումը, որպեսզի հնարավոր լինի չարաբաստիկ «միջանցք» կոչվածը տալ՝ այն, ինչը չստացվեց 2020 թվականին, հաջորդող շրջաններում՝ ասելով, թե «Լաչինի միջանցքը հանձնենք, որ Զանգեզուրի միջանցք չլինի»:

—  Եթե այս ընթացքում չլինեին ընդդիմադիր շարժումները, եւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն անարգել իրականացնեին իրենց ծրագրերը, Հայաստան պետությունից 2020-21 թվականներին արդեն պետք է հրաժարված լինեինք: Մի նախագահ ունեինք, կհիշեք, որ ճամպրուկը հավաքեց եւ փախավ 2021 թվականի հունվարին, պատահական չէր, որ նա հռչակում էր երրորդ հանրապետության վախճանը: Արեւմուտքի ծրագիրն է այս տարածաշրջանում հայի չգոյությունը՝ ո՛չ որպես քաղաքական, ո՛չ որպես ֆիզիկական տարր՝ հանուն իրենց ծրագրերի։ Մինչդեռ Հայաստանն անգամ ԽՍՀՄ-ում չի տարրալուծվել՝ պետական լեզուն հայերենն էր, արդյունաբերությունը ծաղկում էր, գիտնականների քանակով ամենամեծն էր՝ երկրորդ տեղում Ռուսաստանից հետո, եւ ոչ մեկի «սապոգի տակ» չէր, կամակատար չէր։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ