Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ Ռուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)

Ջրցան մեքենաները նույնիսկ շաբաթ եւ կիրակի են աշխատում. սուտ լուրեր են տարածվում համացանցում. Արմեն Բեգոյան

Հասարակություն

Վարդավառից հետո համացանցում որոշ օգտատերեր հայտնեցին իրենց զարմանքն առ այն, որ Երեւանի քաղաքապետարանում կան բավականին լավ տեխնիկայով հագեցած ջրցան մեքենաներ, որոնք նախատեսված են հատուկ ծառերը ջրելու համար: Քաղաքացիները նկատում են, որ երբեւէ այդ մեքենաները չեն տեսել գործնականում կիրառման մեջ՝ բացի Վարդավառի օրը: Այս հարցը պարզաբանելու համար «Իրավունք»-ը զրուցեց Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ:

— Քաղաքացիները ցանկանում են հասկանալ, բացի Վարդեւառից, այլ հանգամանքներում, օրինակ` ծառեր ջրելու համար, այդ ջրցան մեքենաները երբեւէ օգտագործվե՞լ են:

— Այդ մեքենաները, իսկապես, շատ զարգացած տեխնիկա ունեն և քաղաքապետարանը վաղուց է ձեռք բերել՝ 2021 թվականից: Այդ ջրցան մեքենաները, որոնք երեքն են, ամենօրյա ռեժիմով՝ գիշեր-ցերեկ զբաղված են մայրաքաղաքի չոռոգվող տարածքներում: Անշուշտ, մենք չենք տնկում ծառեր այն հատվածներում, որոնք չոռոգելի տարածքներ են հանդիսանում: Ոռոգում ենք անցկացնում, նոր տնկում ենք, սակայն պետք է նկատել, որ մայրաքաղաքն ունի բազմաթիվ տարածքներ, որտեղ շուտ են ծառեր տնկվել, եւ դրանք ինչ-ինչ պատճառներով այժմ դարձել են չոռոգելի: Այդ տարածքներում նույնիսկ շաբաթ եւ կիրակի են աշխատում ջրցան մեքենաները: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ մեքենաները քիչ են եւ չեն հասցնում այս տապին: Այնպես որ, այդ խոսակցությունները, որ մեքենաները չեն օգտագործվում, առնվազն սուտ է: Պետք է ասեմ, որ այս տապին մենք եւս 6 ջրցան մեքենա խնդրում ենք ԵԱՍՄ սանհիմնարկից, եւ նրանք օժանդակում են մեզ, որովհետեւ մեր եղածը մեզ չի բավականացնում:

— Պարոն Բեգոյան, այդ ջրցան մեքենաներով արձաննե՞րն են մաքրվում:

— Նախկինում, եթե լինում էր անհրաժեշտություն, ապա մեր կողմից մաքրվում էին, սակայն այդ գործառույթը գտնվում է վարչական շրջանի աշխատակազմի տիրույթում: Այդտեղ հայտարարվում է մրցույթ, եւ մրցույթը հաղթողը գալիս է տվյալ վարչական շրջանի պահանջով լվանում է արձանները:

— Դուք ասացիք, որ ջրցան մեքենաները քիչ են մայրաքաղաքի համար եւ չեն հասցնում: Քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է ներդրում կատարել նոր մեքենաներ ձեռք բերելու համար:

— Այո, միշտ էլ կատարում է ներդրումներ: Տեսեք, նախորդ տարի քաղաքապետարանը ավտոաշտարակներ ձեռք բերեց: Դրանք ավելի շատ են օգտագործվում: Այսինքն՝ ամեն տարի մի նոր բան է գնվում: Հնարավորության դեպքում ամեն տարի գումար տրամադրվում է տեխնիկա ձեռք բերելու, իսկ թե ինչպիսի տեխնիկա, դա արդեն մենք ենք որոշում՝ ըստ անհրաժեշտության:

— Այս վերջին շրջանում ի՞նչ նոր գնումներ է կատարվել տեխնիկայի առումով:

— Վերջին շրջանում ձեռք ենք բերել երկու տրակտոր՝ ավելի մեծ սրսկիչով: Մեկը նախատեսված է այգեգործական աշխատանքների համար, մյուսը՝ փոսեր փորելու: Վերջինս ձեռք ենք բերել ոռոգման ջրագծեր անցկացնելու եւ մի շարք տարբեր խնդիրներ լուծելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Համոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ ՀաջիևԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն էՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջներըՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՌուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանը շարունակում է զինվելՍա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել«Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն«Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված