Անգլիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկել է 12,5 միլիոն եվրո
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ նահանջած «Սաութհեմփթոնը» ժամեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար ռուսական «Կրասնոդարին» առաջարկել է 12,5 միլիոն եվրո, տեղեկացնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը:
Միաժամանակ, «Կրասնոդարի» ավագը կատալոնական «Ժիրոնայից» այդպես էլ առաջարկ չստանալուց հետո դիտարկում է «Սաութհեմփթոն» տեղափոխվելու հնարավորությունը: 25-ամյա ֆուտբոլիստը շաբաթներ առաջ մերժել էր այդ ակումբին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝