Temu-ն կարող է լուրջ տուգանքի ենթարկվել Եվրամիությունից՝ մինչև համաշխարհային շրջանառության 6%-ի չափով
ՀասարակությունՉինական առցանց հարթակը կարող է լուրջ տուգանքի ենթարկվել Եվրամիությունից՝ մինչև համաշխարհային շրջանառության 6%-ի չափով, գրում է գրեմանական Bild պարբերականը։ Պատճառն այն է, որ ծառայությունն, ըստ Եվրոպական հանձնաժողովի, խախտում է «Թվային ծառայությունների մասին» օրենքը։ Բրյուսելում կարծում են, որ ԵՄ օգտատերերը կայքում անօրինական կամ վտանգավոր ապրանքներ գնելու հարցում մեծ ռիսկի են ենթարկվում։
«Համացանցում ԵՄ սպառողների անվտանգությունը բանակցությունների առարկա չէ»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը։
Temu-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Եվրոպական հանձնաժողովն ուսումնասիրում է ոչ միայն ապրանքների տեսականին, այլև հարթակի ինտերֆեյսը. այն կարող է կախվածություն առաջացնել գնորդների շրջանում և մղել նրանց անխոհեմ ծախսերի։ Այդ ամենով հանդերձ, Temu-ն շարունակում է արագ աճել, հատկապես Գերմանիայում։ Եվրոպայում ավելի քան 45 միլիոն օգտատերերի շնորհիվ ծառայությունը պաշտոնապես «շատ խոշոր հարթակ» է ճանաչվել։
Temu-ն միաժամանակ արժանացել է եվրոպական սպառողների պաշտպանության կազմակերպությունների լրացուցիչ քննադատությանը։ Նշվում է, որ հարթակը կիրառում է կասկածելի եղանակներ՝ կեղծ արձագանքներից և կեղծ զեղչերից մինչև ապրանքների վերադարձի վերաբերյալ հստակ տեղեկության բացակայությունը։ Գնորդներին մոլորության մեջ են գցում նաև «Տվյալ ապրքնքից մնացել է միայն 2 հատ» կարգի հաղորդագրությունները։
