«Արթիկ» ՔԿՀ ծառայողները կալանավորին ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս
ՔրեականՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը:
Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
