Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ունենալ Լեվոն նշանակում է դասվել աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքին. Այսօր հայտնի փաստաբանի տարեդարձն է

Տեսանյութեր

Հոբելյանը լավագույն առիթն է հիշելու, ամփոփելու հայտնի անձանց անցած տարիները, ձեռքբերումները, նվաճումներն ու հաղթանակները: Այսօր  «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հայի գենը զտարյուն պահող եւ այն սերնդներին փոխանցող, բազմաթիվ աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած,  ՀՀ-ում առաջատար իրավապաշտպան ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ տարեդարձն է:

25 տարի առաջ հիմնադրած «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավարը եւ իր թիմը անցել են դժվարին ճանապարհը, բայց երբեք չեն ընկրկել, քանի որ միշտ եղել են այն համոզմունքին կամ գործը պետք է անել սիրով, կամ առհասարակ չանել: Եվ թերեւս որդեգրած սկզբունքն է, որ ընկերությունը հիմնադրման պահից մինչ օրս ՀՀ-ում ամենապահանջված ընկերությունն է, որը երբեք առաջատարի դիրքերը չի զիջում: 

Ինչպես ընկերության ղեկավարը, այնպես էլ ընկերության նվիրյալները առաջնորդվել եւ առաջնոդվում են իրավունքը գիտությունը բարու ադարի մասին սկզբունքով: ԼԵվ Գրուպ փաստաբանական ընկերության ղեկավարը փաստաբանական գործունեության ընթացքում  անհաշտ պայքար է մղել աղանդների դեմ, կաննգնել եւ շարունակում է կանգնած լինել Չորրորդ իշխանության կողքին, սոցիալապես անապահով խավի , ինչպես իրենք են ասում. փրկիչն է: Նրա փաստաբանական հմտությունների շնոհիվ բազմաթիվ բիզնեսներ են փրկվել ու փրկվում, 44-օյա պատերազմի հերոսները մինչ օրս Լեվոն Բաղդասարյանի հոգածության ներքո են իրավական ցանկացած խնդրի հետ առնչվելիս:

Պարոն Բաղդասարյանին լավագույնս են բնորոշել նրա ընկերները. «Ունենալ Լեվոն նշանակում է դասվել աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում»։ 

ԻՐԱՎՈՒՆՔ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳԸ շնորհավորում Է եզակի հայի, չորրորդ իիշանության պահապան ոՒ պաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ տարեդարձը;

Բարով եք ծնվել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ